Posted in Հաշվետվություն, Հեռավար-առցանց ուսուցում

Գարնանային խաչբառ

«Գարուն» նախագծի շրջանակում ընտրությամբ գործունեության սովորողների կազմած խնդիրներով ստեղծեցինք  մաթեմատիկական խաչբառ։

Օգտվելով այբուբենի տառերի թվային արժեքներիցAybuben

Յուրաքանչյուր ճիշտ հարցի պատասխանելիս կունենաս մեկ տառին համապատասխան միավոր։ Արդյունքում  բոլոր վադակները լրացնելով կգտնեք թաքնված ծաղիկի անվանումը։

Screenshot_6

1․ Ագարակում կա խոզ և հավ։ Ագարակում կա 986 գլուխ և 2522 ոտք։ Քանի խոզ և հավ կա։

Ճիշտ պատասխանելու դեպքում 80 միավոր։

2․ Աննան զատիկի տոնին պատրաստել էր 9 տուփ ձու։ Քանի՞ հատ ձու էր պատրաստել Աննան, եթե մեկ տուփում կա 30 ձու։

Ճիշտ պատասխանելու դեպքում  400 միավոր։
 
3․ Մարտը ունի 31 օր Անին ու Աշոտը 17 օր իրար հետևից խաղում էին գործնագործ: Քանի՞ օր մնաց մարտի 31-ին։

Ճիշտ պատասխանելու դեպքում 5 միավոր։

4․ Մեքենան մեկ օրում անցնում է 560 կմ։ 7 օրում քանի կմ քանցնի մեքենան։

Ճիշտ պատասխանելու դեպքում  1 միավոր։ 

5․ 2020 թվականի գարնանը  Ալեքսի ծննդյան տարեդարձն է։ Քանի՞ տարեկան կդառնա Ալեքսը, եթե նա ծնվել է 2011 թվականին։

Ճիշտ պատասխանելու դեպքում  90 միավոր։ 

6․ Դպրոցականներն շաբաթօրյակի ժամանակ պտղատու այգում տնկեցին 10 տանձենի, 6 սալորենի և 8 ընկուզենի: Քանի՞ պտղատու ծառ տնկեցին այգում:

Ճիշտ պատասխանելու դեպքում  20 միավոր։

7․ Քանի՞ խնձոր կաճի 9 ծառի վրա, եթե մեկ ծառի վրա աճում է 79 խնձոր։

Ճիշտ պատասխանելու դեպքում  60 միավոր։

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն