05․02․2020-06․02․2020
հունվարյան ֆլեշմոբի խնդիրների քննարկու, վարժությունների լուծում
1․ Դավիթը 10 միանման փուչիկ գնելու համար ծախսեց 200 դրամ ավելի, քան Անահիտը՝ այդպիսի 6 փուչիկ գնելու համար։ Որքա՞ն արժեր այդպիսի 3 միանման փուչիկը։

2․ Մարիայի կարդացած գրքի էջերը համարակալելու համար անհրաժեշտ եղավ 1200 թվանշան։ Քանի՞ էջից էր բաղկացած այդ գիրքը, եթե համարակալումը սկսում ենք 1-ից։
Լուծում:
- Քանի թվանշան կա բոլոր միանիշ թվերում։
- Քանի թվանշան կա բոլոր երկնիշ թվերում
- Քանի թվանշան օգտագործեցինք գրքի 1-ից 99-ը էջը համարակալելիս
- Քանի եռանիշ թվով էջեր ունի գիրքը
- Քանի՞ էջից էր բաղկացած այդ գիրքը, եթե համարակալումը սկսում ենք 1-ից
3․ Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակների համար արժե 500 դրամ, իսկ սովորողների համար՝ 200 դրամով էժան։ Որքա՞ն գումար պետք է վճարել 28 սովորողից կազմված ջոկատի համար, եթե ջոկատի դեպքում գործում են զեղչեր, այսինքն՝ յուրաքանչյուր 5 սովորողի դիմաց վճարում են 4 սովորողի տոմսի արժեքը։
Լուծում։
- Գտի՛ր որքան է 1 սովորողի տոմսի արժեքը
- Paint ծրագրով պատկերի՛ր 28 սովորողի և յուրաքանչյուր 5-րդ սովորողին պատկերիր կարմիր գույնով
- Հաշվի՛ր քանի կարմիր գույով ներկված սովորող ունենք, որոնց համար տոմս չի վճարվել
- Քանի՞ սովորողի համար է տոմս վճարվել
- Որքա՞ն գումար պետք է վճարել
4․ Գործածվու՞մ է արդյոք 5 թվանշանը ամենափոքր հնգանիշ թվի գրառման մեջ։
Գործածվու՞մ է արդյոք 6 թվանշանը ամենամեծ վեցանիշ թվի գրառման մեջ։
5․ Կատարիր գործողությունները