«Աղայանական օրեր» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ
Նախագծի տևողությունը՝ ապրիլի 1-14
Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով բացահայտել ու ճանաչել Ղ. Աղայանին, նրա ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, ստեղծագործական երևակայությունը։
Խնդիրները՝ Ղ. Աղայանի ստեղծագործությունները յուրացնել, քննարկել, տարածել, համագործակցային աշխատանքներ կազմակերպել
Ընթացքը՝
- Ընտրում ենք հեքիաթը և բաժանվում դերերի՝ իրականացնելով հեքիաթի դերային ընթերցում
- Ընտրում ենք հեքիաթը և նկարում Paint ծրագրով
- Պատրասում փոքրիկ տեսապատում Ղ.Աղայանի և նրա ստեղծագործությունների վերաբերյալ
Արդյունքները կամփոփվեն բլոգում։