Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ
Տևողությունը՝ դեկտեմբերի 3-28
Նպատակը՝ նախապատրաստում «Ամանորի ծես» տոնակատարությանը.
Խնդիրները՝
Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
Ստեղծել շնորհավորական բացիկներ
Զարգացնել սովորողների մեդիահմտությունները
Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ
Ընթացքը՝
Կամփոփենք մեր ունեցած գիտելիքները ամանորյա տոնակատարության վերաբերյալ: Համացանցից կգտնենք ամանորյա հետաքրքիր ֆիմեր և մուլտֆիլմներ, կդիտենք ու կքննարկենք միասին: Կսովորենք ամանորյա երգեր՝ ռուսերեն, անգլերեն լեզուներով:
Տեխնոլոգիա՝
Նախօրոք ընտրում ենք այն ամանորյա զարդը կամ խաղալիքը, որը պետք է պատրաստենք։ Պատրաստելու ենք նաև ամանորյա գեղեցիկ բացիկներ։
Անհրաժեշտ են՝ գունավոր թղթեր, մկրատ, կարկին, գունավոր ֆլոմաստերներ, սոսինձ, կոճակներ։