
Օր՝ 13.08.2019
Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի ճամբարականներ
Նախագծի համակարգողներ՝ Անի Միրզոյան, Ազնիվ Մանուկյան, Մադլեն Թերզյան
Նպատակը և խնդիրները՝ Ազգային խաղերի վերաիմաստավորում, երեխաների ուշադրության, հիշողության տրամաբանության զարգացում։ Երեխաները կսովորեն հաղթել և արժանի պարտվել։
Ծրագրում ՝
1․ <<Ճիշտ դասավորիր>>, <<Փորձիր գտնել>> և <<Գուշակիր>> խաղերը
2․ <<Այգեպան>>, <<Աչքկապուկ>>, <<Կարմիր կոճակ>>, << Տաք-սառը>> և <<Թզուկներ և հսկաներ>> խաղերը
Ընթացքը՝
Ճիշտ դասավորիր
Թղթերի վրա պատկերված են մի շարք պատկերներ, դա կարող է լինել շրջան, եռանկյուն, բուրգ, մուլտհերոսներ և այլ պատկերներ։ Երեխաներին տալիս ենք այդ նկարները, ապա ներկայացնում այդ նկարների հերթականությունը։ Մի քանի վայրկյան նայելուց հետո փորձում են հիշել ինչ պատկերներ է ու դասավորել ըստ հերթականության։
Փորձիր գտնել
Երեխաներին ցույց ենք տալիս այդ նկարները իրենք մի քանի վայրկյան նայում են և փորձում հիշել։ Ապա ասում ենք պատկերներից մեկի անվանումը և նրանք գտնում են։
Գուշակիր
Երեխաներից մեկը վերցնում է պատահական նկարներից ու փորձում է ձեռքերով բացատրել մյուսներին։
Այգեպանը
Խառը վարողին Այգեպան էին կոչում, որը մեկնարկից առաջ մրգերի անուններ էր տալիս բոլոր մասնակիցներին: Այգեպանը խաղը սկսում էր հետևյալ խոսքերով. «Այգեպանը հավաքեց բոլոր մրգերից, բացի…» ու տալիս մասնակից-մրգերից ինչ-որ մեկի անունը: Դրան հետևում էր հետևյալ դիալոգը.
Միրգ. «Օյ»
Այգեպան. «Ի՞նչ պատահեց»
Միրգ. «Սիրահարվեցի»
Այգեպան. «Ո՞ւմ վրա»
Ու այստեղ Միրգը պետք է տար մեկ այլ մասնակից-մրգի անունը, որը պետք է նույն կերպ արձագանքեր: Տարբերակներից մեկով միրգը կարող էր տալ նաև Այգեպանի անունը, և այդ դեպքում արդեն Միրգն էր Այգեպանին ուղղում նույն հարցերը: Եթե մասնակից-մրգերից ինչ-որ մեկը սխալ էր արձագանքում (խառնում էր իր էությունը մեկ այլ մրգի հետ), ապա նա պարտվում է։
Աչքկապուկ
7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:
Կարմիր կոճակ
Խաղի մասնակիցներն իրար կողք էին նստում ու ձեռքերն իրար միացրած դիմացը պահում: Վարողը հերթով անցնում էր բոլորի մոտով ու ձեռքում պահված կարմիր կոճակը թողնում մասնակիցներից մեկի ձեռքերում այնպես, որ մյուսները չնկատեն, թե ում մոտ է թողել: Բոլորի մոտով անցնելուց հետո նա կանգնում էր ու ասում. «կարմիր կոճակ, դուրս արի»: Այն մասնակիցը, ում մոտ կոճակը մնացել է, պետք է դուրս թռներ շարքից։
Տաք-սառը
Տանը կամ այլ տեղ ինչ-որ առարկա են թաքցնում. երեխաներից մեկը այդ տեղը չի իմանում և պետք է գտնի թաքցրածը: Երբ փնտրողը թաքստոցից հեռու է լինում, նրան հուշում են՝ ասելով «սառը», երբ ճիշտ տեղին մոտիկ է փնտրում, ապա ասում են «ավելի տաք», իսկ երբ արդեն շատ մոտ է նպատակին՝ ասում են «տաք է»:
Թզուկներ և հսկաներ
Խաղացողները կանգնում են շրջանով: Երբ խաղավարն ասում է` հսկաներ և ձեռքը վեր բարձրացնում, բոլորը բարձրանում են ոտնաթաթերին, իսկ եթե ասում է` թզուկներ և ձեռքերը ներքև իջեցնում, կքանստում են: Խաղավարը խաղի ընթացքում ձեռքերի սխալ շարժումով շփոթեցնում է երեխաներին, պետք է ուշադիր լինեն, ով շփոթվում է, խաղից դուրս է գալիս:
Արդյունքը՝
Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում: