Posted in Ճամփորդություններ, Մուտքի Ճամբար

Մենք Արատեսում․ օր 1

Օգոստոսի 3։ Վաղ առավոտ։ Ահա և մենք Արատեսի ճանապարհին։

67662173_365540810790123_7226822782405836800_n.jpg

Մինչ Արատես հասնելը, բարձրացանք Սմբատաբերդ՝ որտեղից բացվում էր մի անմոռաբնալի տեսարան։

Սմբատաբերդ9.JPG

Սմբատաբերդ (Ջաղաց Քարի բերդ), պաշտպանական համալիր Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ V դ.-ում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին:

 

Իջնելով Սմբատաբերդից գնացինք Արատես։Արատեսում սկսվեցին մեր հետաքրքիր պատմությունները։ Գրեթե բոլորիս ինչ-որ ծիծաղելի իրավիճակում հասցրեցինք հայտնվել։

 

67682283_647997682352659_5072774526002003968_n

Տեղավորվելով մեր գեղեցիկ տնակում, մի փոքր հանգստանալուց հետո գնացինք ձոր։

Ետ վերադարձին ուժեղ անձրև սկսվեց, բոլորս թրջվել էինք և շատ զվարճալի տեսք ունեինք։

Իսկ ահա երեկոյան խարույկի դիմաց մեզ էր սպասում ընկեր Մարետը։ Ունեցանք հետաքրքիր գրական երեկո։ Խոսեցինք Վիյամ Սարոյանի <<Գաստոնը>> ստեղծագործության մասին։

Ժամը 12։00 մեր ճամբարականներից՝ Հասմիկի ծննդյան տարեդարձը նշեցինք։ Ձմերուկի օգնությամբ պատրաստեցինք մի գեղեցիկ տորթ մեր Հասմիկի համար։ Խարույկի դիմաց երգեցինք ու պարեցինք մուտքի ճամբարում սովորած երգերն ու պարերը։

Իսկ գիշերը թեյ խմելիս մոծակներին և մողեսնորին տեսնելուն պես մի լավ վախեցրեցի մեր ճամբարականներին իմ բղավոցներով։

 

 

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն