Posted in Մուտքի Ճամբար

Մուտքի Ճամբար․ օր 4

 

Մանկավարժական ճամբարի ևս մեկ օր ավարտվեց։ Այս անգամ գնացինք Արևմտյան դպրոց-պարտեզ։

Օրը սկսեցինք իմ ամենասիրեի  արկածներով  լի վայրից՝ ագարակից։ Էդմոն Փաշինյանի հանձնարարուցյամբ կատարեցինք պարտեզապուրակային աշխատանքներ, ինչպես նաև զբաղվեցինք կենդանիների խնամքով։ Ամենահետաքրքիրը մեր ձիերից մեկին՝ Գեներալին լողացնելն էր։

 

Ուրախ տրամադրությունը շարունակվեց մեր շատ սիրելի Մարինե Մկրտչյանի հետ։ Փորձեցինք մեր սովորած երգերն ու պարերը։

67429795_2459264610962969_8237378426231586816_n

Հանդիպեցինք Մարիետ Սիմոնյանի հետ։ Նրա հետ խոսեցինք Կարել Չապեկի փոքրիկ առակների և Ռոդարիական հնարքների մասին։

Մի փոքր հանգստից հետո գնացինք լողավազան։ Անուշ Համբարյանի օգնությամբ սովորեցինք լողալ։ Իսկ ահա վերջում մեզ էր սպասում Տաթև Բլեյանը, ում հետ քննարկեցինք  «Արտագնա ճամբար Արատեսում» նախագծով աշխատանքը։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն