Posted in Հաշվետվություն

Կլոր սեղան․ Մաթեմատիկան՝ ուսումնական ճամփորդություններում․ 

Մաթեմատիկան հաճախ ընկալվում է որպես վերացական գիտություն, որը բնակվում է գրքերի էջերում կամ դասասենյակի մաթեմատիկական վահանակի վրա։ Սակայն իրականում այն ամենուր է մեզ շուրջ՝ բնության մեջ, ճարտարապետության մեջ, ճանապարհորդության ընթացքում, և հենց այդ տեսանկյունից էլ ուսումնական ճամփորդությունները կարող են վերածվել մաթեմատիկական բացահայտումների հարթակի։

Երբ սովորողները դուրս են գալիս դասասենյակից ու տեղափոխվում միջավայր՝ թանգարան, պատմական վայր, բնություն կամ քաղաքային տարածք, նրանք սկսում են դիտարկել ու չափել աշխարհը։ Դա հիանալի հնարավորություն է մաթեմատիկան կիրառելու իրական կյանքում՝

  • Հաշվարկելով ճանապարհի երկարությունը կամ անցած քայլերը,
  • Ուսումնասիրելով կառուցվածքների սիմետրիան կամ երկրաչափությունը,
  • Վերլուծելով տվյալներ՝ տոմսերի գներ, ժամանակացույցներ, բնակչության թիվ և այլն։

Այսպիսի փորձառական մոտեցումը խորացնում է հասկացությունների ըմբռնումը, քանի որ սովորողները տեսնում են, որ մաթեմատիկան ոչ թե վերացական հաշվարկ է, այլ լեզու, որով նկարագրում են աշխարհը։

Ահա մի քանի նախագծեր.

Հունիսյան փառատոնային ճամբար. Արատեսի փոքրիկ մաթեմատիկները

«Մաթեմատիկական ճամբարի նախագծի» շրջանակում ճամբարականների հետ measure app հավելվածի օգնությամբ իրականացրեցինք չափումներ։ 

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀ կենտրոնական բանկի թանգարան

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն