Posted in Ճամփորդություններ, Նախագծեր

Սահյանի, Կոմիտասի աշունը․․․ «Ուսումնական աշուն» նախագծով դեպի Մեղրաձոր, Թեժառույք վանական համալիր

«Ուսումնական աշուն» նախագծի շրջանակում պատրաստվում ենք իրականացնել`

  • Ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Մեղրաձորի Թեժառույք վանական համալիր
  • Աշնանային ընթերցումներ Թեժառույքի բարձունքին.  կարդում ենք Սահյան, Կոմիտաս
  • Ուսումնական ժամերգություն վանական համալիրում
  • Մարմարիկ գետի ափին և բարձունքին՝ միջավայրի մաքրման աշխատանքներ

Թեժառույքը  կամ  Տրդատավանքը  գտնվում է Մեղրաձոր գյուղից 1-1,5կմ հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում, ծովի մակերևույթից ավելի քան 1900մ. բարձրության վրա: Ճանապարհն անցնում է անտառապատ արահետներով։

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանների սովորողների խումբ

Համակարգումը՝ Քրիստինե Շահբազյան, Անի Միրզոյան

Օգնական ուսուցիչ՝ Ռոզա Մելիքյան

Մեկնում` Հյուսիսային դպրոցից, հոկտեմբերի 23-ին, ժամը 09:30

Վերադարձ՝  ժամը 16:00-16:30, Հյուսիսային դպրոց

  Նպատակը՝

  • սովորողների ստեղծագործական,  հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքների բացահայտում
  • սահյանական, կոմիտասյան ընթերցումներ բարձունքը հաղթահարելիս, բարձունքին
  • «Կարդում ենք Սահյան, Կոմիտաս» նախագծի ամփոփում
  • աշնանային թափառումներ․․․

Երթուղի-  Երևան-Աբովյան- Հրազդան-Մարմարիկ գետ-Թեժառույք եկեղեցի

Եղանակը՝ այստեղ։

Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ՝

  • ուսապարկ
  • տաք հագուստ
  • հարմար, չսահող կոշիկներ
  • անձրևապաշտպան բաճկոն,
  • արևապաշտպան գլխարկ
  • բրդուճներ, միրգ, ջուր
  • աղբի տոպրակ և ձեռնոց
  • գնդակ, սեղանի խաղեր, հեռադիտակ, կողմնացույց
  • թվային միջոցներ` ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ

Ճամփորդական ուղեցույց

Առողջագետի արկղիկ
Ճամփորդի երաժշտական ուղեցույց
Ճամփորդի արկղիկ

Ճամփորդության մեկնողներն անպայման կարդում են  Մեղրաձորի առասպելը, Թեժառույք վանքի մասին, Մարմարիկ և Հրազդան գետերի մասին։

Մասնակիցների անուններ՝

  1. Վան Բաղդասարյան
  2. Դանիել Բարոյան
  3. Արեն Տեր-Ստեփանյան
  4. Մանե Մանուչարյան
  5. Յանա Բոլունց
  6. Անի Աղաջանյան
  7. Հեսու Գրիգորյան
  8. Սուրեն Գևորգյան
  9. Էմիլ Համբարձումյան
  10. Էրիկա Մարգարյան
  11. Արփի Արաբյան
  12. Արիանա Պետրոսյան
  13. Մարիա Պողոսյան
  14. Սյունե Բադալյան
  15. Սամսոն Կոստանդյան
  16. Լևոն Ղարիբյան
  17. Էմիլի Պարսամյան
  18. Կարեն Սուքիասյան
  19. Ալեքս Մեսրոպյան
  20. Արտաշես Յուզբաշյան
  21. Սմբատ Մանուկյան
  22. Լուսե Գալստյան
  23. Ռուզաննա Սարգսյան
  24. Արուս Մարտիրոսյան
  25. Մարիա Ստեփանյան
  26. Մարիա Սահակյան
  27. Միքայել Խաչատրյան
  28. Դանիել Հարությունյան
  29. Յանա Անտոնյան
  30. Եվա Ավետիսյան
  31. Վարդան Հովհաննիսյան
  32. Տաթև Սնջոյան (ծնող)

Ամփոփ ֆոտոշարք՝ տե՛ս այստեղ

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն