Մայիսի 15-ից մեկնարկել է «Ելք» ստուգատեսը մաթեմատիկա առարկայից, որը շարունակվեց մինչև հունիսի 10-ը։ «Ելք» ստուգատեսի բովանդակությունն ուղղված էր 4-րդ դասարանների ուսումնական պլանով որոշված մաթեմատիկա դասընթացի արդյունքներին։ Ստուգատեսի նպատակն էր ներկայացնել մաթեմատիկա առարկայից սովորողի ձեռք բերած կարողություններն ու հմտությունները, դրանց գործնական կիրառումը առօրյայում։ Սովորողների ստուգատեսային աշխատանքները հրապարակված են իրենց ուսումնական բլոգներում․
4.1 դասարանի մաթեմատիկայի ելքի ստուգատես. բաժիններ
4.2 դասարանի մաթեմատիկայի ելքի ստուգատես. բաժիններ
4.3 դասարանի մաթեմատիկայի ելքի ստուգատես. բաժիններ
Սովորողները ոչ միայն կատարեցին աշխատանքներ տանը, ալ նաև ունեցան մի շարք գործնական աշխատանքները դպրոցում։
Միասին պատրաստեցինք պիցցա և ամփոփեցինք մասեր թեման։
Միասին լողացինք և ամփոփեցինք ճանապարհ, ժամանակ և արագություն թեման։