Posted in Մաթեմատիկայի ստուգատես, Նախագծեր

«ԵԼՔ» ստուգատես մաթեմատիկա առարկայից․ Չորրորդ դասարան

Չորրորդ դասարանի սովորողների համար կրթահամալիրի կրտսեր դպրոցներում կազմակերպվում է «Մաթեմատիկա» առարկայից ծրագիրն ավարտող սովորողի ուսումնական կարողությունների ու հմտությունների ներկայացման ստուգատես։

Ժամանակահատվածը՝ մայիսի 15-հունիսի 10

«Ելք» ստուգատեսի բովանդակությունն ուղղված է ինչպես 4-րդ դասարանների ուսումնական պլանով որոշված մաթեմատիկա դասընթացի արդյունքների, այնպես էլ մաթեմատիկա առարկայի սովորողի ընտրությամբ գործունեության բաղադրիչի ամփոփմանը։
Բոլոր առաջադրանքները սովորողն իր ցանկությամբ կարող է կատարել  ինչպես դպրոցում, այնպես էլ տանը կամ էլ իրեն հարամար որևէ  այլ վայրում։ Բոլոր առաջադրանքները տեղադրում է բլոգում՝ «Ելք» ստուգատես բաժնում։

Ստուգատեսի նպատակն է ներկայացնել մաթեմատիկա առարկայից սովորողի ձեռք բերած կարողություններն ու հմտությունները, դրանց գործնական կիրառումը առօրյայում։

Ստուգատեսը մաթեմատիկա առարկայից անցկացվում է երկու փուլով՝

I փուլ՝ գործնական, կիրառական աշխատանքներ, սկսած մայիսի 20-ից
II փուլ՝ գրավոր ստուգում (թեստային տարբերակով), հունիսի 11-ին։

Անցկացման կարգը

«Ելք» ստուգատեսի ընթացքում սովորողը իր բլոգում բացում է համապատասխան անվանումով բաժին, որտեղ տեղադրում է «Ելք» ստուգատեսին ներկայացրած մաթեմատիկա առարկայից կատարած իր բոլոր աշխատանքները՝ գործնական աշխատանքները և թեստային աշխատանքը։

«Ելք» ստուգատեսի մաթեմատիկա առարկայից բովանդակային ուղղություններն են՝

1. մեդիահմտություն՝ առաջադրանքը մուտքագրելու, բլոգում աշխատելու կարողություն
2. գործնական կարողություններ
3. ստեղծագործական կարողություն
4. ինքնուրույն և խմբով աշխատելու կարողություն
5. այլն։

«Ելք» ստուգատես մաթեմատիկա առարկայից, գնահատումը

«Մաթեմատիկա» առարկայից ծրագրի 4-րդ դասարանն ավարտող սովորողի ուսումնական առաջադիմությունը գնահատվում է «Ելք» ստուգատեսում ներկայացրած գործնական աշխատանքի կատարման և բլոգում ներկայացրած մաթեմատիկա բաժնում տեղադրված մաթեմատիկական աշխատանքների արդյունքներով ։ Ամփոփումը՝  սովորողի զարգացման բնութագրում՝ որակական գնահատում։
Թեստային աշխատանքը գնահատվում է որպես առանձին գնահատանիշ` 1-10 միավորով։
Հեռավար ուսուցմամբ սովորողը «Ելք» ստուգատեսին մասնակցում է հեռավար, գործնական և գրավոր աշխատանքնեը դնելով բլոգի համապատասխան էջում։

Գործնական աշխատանքի առաջադրանքները`

1-ին կանգառ. մեդիահմտութունների ներկայացում.

Սովորողը ներկայացնում է տարվա ընթացքում իր ձեռքբերած մեդիահմտությունները՝

  • Աշխատանք word ծրագրով․
    Օնլայն կամ ներռեբնած word-ով աշխատելու կարողություն: Տարվա ընթացքում ուսումնասիրած նյութերի վերաբերյալ word-ով փորձեք կազմել առաջադրանքներ/մաթեմատիկական սիմվոլների մուտքագրում , երկրաչափական պատկերների տեղադրում  և այլն։
    * լրացուցիչ աշխատանք (geogebra ծրագրով աշխատելու կարողություն ,Quizizz.com կամ learning apps.org միջոցով մաթեմատիկական խաղ-վիկտորինայի կազմում):
  • Նշված աշխատանքները ավատելուց հետո, նշիր թե որքան ժամանակում աշխատանքը ավարտեցիր: Արդյունքները տեղադրիր «Ելք ստուգատես» բաժնում։

2-րդ կանգառ. Ստեղծագործական աշխատանք։

  • Սովորողը ներկայացնում է տարվա ընթացքում  մաթեմատիկա առարկայից  իր ամենասիրելի աշխատանքը ։Սովորողը պատրաստում է տեսանյութ կամ ռադիոնյութ։ Տեսանյութը տեղադրում է իր յութուբյան ալիքում, այնուհետև բլոգում՝ «Ելք ստուգատես» բաժնում։
    Ցանկության դեպքում ,աշխատանքը կարող են պատրաստել խմբով։

3-րդ կանգառ: Չափումներ. մակերեսի և պարագծի հաշվում

  • Սովորողը փնտրում և գտնում է իր շրջապատում քառակուսու և ուղղանկյան տեսք ունեցող առարկաներ: Չափերիզի միջոցով հաշվում  է յուրաքանչյուրի չափումները և հաշվում է յուրաքանչյուրի   մակերեսն ու  պարագիծը։ Արդյունքները տեսաֆիլմի կամ ֆոտոշարի հետ միասին   տեղադրել «Ելք ստուգատես» բաժնում։

Վերը նշված աշխատանքները կատարելուց,  բլոգում հրապարակելուց հետո  սովորողը  համարվում է իր բաժին ստուգատեսի գործնական մասը  ավարտած: Թեստային աշխատանքի կազմակերպման կարգը տես ստորև՝ Գրավոր աշխատանքի կազմակերպման ընթացքը.

  • 1. Ստուգումը կազմակերպվում է հունիսի 11-ին՝ կրթահամալիրի դպրոց-պարտեզներում՝ Արևելյան, Արևմտյան, Հարավային, Հյուսիսային: Դպրոց-պարտեզի ղեկավարը իր հրամանով որոշում է տուգումը կազմակերպելու վայրը, կազմակերպիչներին: Ստուգման սկիզբը՝ 10.00։ Սովորողները ներկայանում են ժամը  9։00-ին։
  • 2. Ստուգումից հետո դպրոց-պարտեզի կայքում լուսաբանվում է ստուգման գործընթացը՝ պատումներ, հարցազրույցներ, նկարաշարեր:

Ամփոփում

«ԵԼՔ» ստուգատես մաթեմատիկա առարկայից․Չորրորդցիների առաջին փուլի ամփոփում

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն