Վայր՝
- Հյուսիսային դպրոց-պարտեզ
- Առցանց ընտանեկան դպրոց
Ժամկետը՝ ապրիլ-մայիս
Մասնակիցներ՝
- Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ
- Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ
- Բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ
- Կարող են միանալ բոլորը, իրենց աշխատանքները ուղարկելով ani-mirzoyan@mskh.am էլ․ հասցեին:
Նպատակը՝
- Ծանոթացում մոգական 3×3 չափի, 4×4 չափի քառակուսիներին
- Ծանոթացում մաթեմատիկական հնարքներին
- Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ
Ընթացքը՝
1․ Մոգական զատիկի մեջ տեղադրեք 1-9 թվերը այնպես, որ տողով, սյունով և անկյունագծով թվերի գումարը լինի 15։

2․ Մոգական զատիկի մեջ տեղադրեք 3-11 թվերը այնպես, որ տողով, սյունով և անկյունագծով թվերի գումարը լինի 21։

3․ Մոգական զատիկի վրա պատկերված խորանարդի նիստերին գրված են 6 տարբեր թվանշաններ այնպես, որ հանդիպակաց նիստերի վրա գրված թվանշանների գումարները հավասար են։ Թվանշաններից երեքը նկարում ցույց են տրված։ Որո՞նք են մյուս թվանշանները։

Մաթեմատիկական խաղեր
3×3 չափի մոգական քառակուսիներ
4×4 չափի մոգական քառակուսիներ
Մաթեմատիկական հնարք


