Վայր՝
- Հյուսիսային դպրոց-պարտեզ
- Առցանց ընտանեկան դպրոց
Ժամկետը՝ ապրիլ
Մասնակիցներ՝
- Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ
- Կարող են միանալ բոլորը, իրենց աշխատանքները ուղարկելով ani-mirzoyan@mskh.am էլ․ հասցեին:
Նպատակը՝
- Մաս և ամբողջ թեմայի յուրացում
- Սովորողի կողմից կոտորակների վերաբերյալ խնդիրների և ուսումնական խաղերի կազմում
- Թողարկման նյութերի ստեղծում «Մաթեմատիկա ամսագրի» համար
Ընթացքը՝
Ուսումնասիրում ենք հետևյալ թեմաները․
- Թվի մասը գտնելը
- Թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը
- Մասերի համեմատումը
- Կոտորակներ
- Կանոնավոր և անկանոն կոտորակներ
- Հավասար հայտարար ունեցող կոտորակների համեմատումը
- Հավասար համարիչ ունեցող կոտորակների համեմատումը
- Կանոնավոր և անկանոն կոտորակների համեմատումը
- Ամփոփիչ և ամրապնդող առաջադրանքներ
- Կոտորակների վերաբերյալ պարզ տեքստային խնդիրներ՝ թվի մասը և թիվը նրա մասի միջոցով գտնելու վերաբերյալ։
Սիրելի սովորողներ, այժմ ցույց տվեք կոտորակներ թեմայի կիրառությունը կենցաղում
Արդյունքներ՝ կհրապարակվեն բլոգում