Վայր՝
- Հյուսիսային դպրոց-պարտեզ
- Առցանց ընտանեկան դպրոց
Ժամկետը՝ փետրվար
Մասնակիցներ՝
- Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ
- Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ
- Կարող են միանալ բոլորը, իրենց աշխատանքները ուղարկելով ani-mirzoyan@mskh.am էլ․ հասցեին:
Նպատակը՝
- Բազմապատիկ և բաժանարար թեմայի յուրացում
- Սովորողների տրամաբանական մտածողության զարգացում
- Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ
- Ստեղծագորածական մտքի զարգացում
- Թողարկման նյութ «Մաթեմատիկա ամսագրի» համար
Խնդիրները ՝
- Սովորողների տրամաբանական մտածողության զարգացում
- Բաժանարար և բազմապատիկ թմեաների շուրջ խնդիրների լուծում
- Բաժանարար և բազմապատիկ թմեաների շուրջ խնդիրների ստեղծում
Ընթացքը՝
Սովորողների հետ լուծում ենք հետևյալ խնդիրները և կազմում նմանատիպ խնդիրներ։ Արդյունքում կյուրացնենք բազմապատիկ և բաժանարար թեման և կստեղծենք խնդիրների փոքրիկ փաթեթ։ Quizizz ծրագրով մեր մյուս ընկերների համար կստեղծենք մաթեմատիկական խաղ։
Խնդիրներ․
1․ Ո՞րն է ամենամեծ միանիշ թվի կրկնապատիկը։
2․ Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։
3․ Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի տասնապատիկը։
4․ Ո՞րն է ամենափոքր քառանիշ թվի քառապատիկը։
5․ Թվարկիր 12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ի
6․ Գտի՛ր 4-ից մեծ և 200-ից փոքր այն թվերի քանակը, որոնք ունեն ճիշտ երեք բաժանարար։
7․ Հայրը ցանկանում է 36 խնձորը բաժանել իր հինգ երեխաների միջև: Խնձորների կեսը նա տալիս է որդիներին, որոնք միմյանց միջև բաժանում են հավասար, իսկ մյուս կեսը տալիս է դստրերին, որոնք նույնպես բաժանում են հավասար: Աղջիկներից յուրաքանչյուրը ավելի շատ խնձոր ստացավ, քան տղաներից յուրաքանչյուրը: Քանի՞ որդի և քանի՞դուստր ունի հայրը:
Սիրելի սովորող, այժմ փորձի՛ր կազմել նմանատիպ խնդիրներ (յուրաքանչյուրդ երկու խնդիր)։
Արդյունքները՝ աշխատանքները սովորողները կհրապարակեն իրենց բլոգներում