Posted in Հաշվետվություն

Հոկտեմբերյան 18-րդ հավաք․ ամփոփում

Հոկտեմբերյան 18-րդ հավաքի նախագծային աշխատանքներից․

Իմ փազլները․․․

Նախագիծը իրականացրել եմ Հյուսիսային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողների հետ։ Նախագծի նպատակն էր սովորողներին ծանոթացնել JIGSAWPLANET հարթակին, որի օգնությամբ կկարողանաին ներկայացնել իրենց ցանկացած նկարով փազլներ։ Նկարները պետք է լինեին երկրաչափական պատկերներ, որոնք սովորղները նկարել էին իրենց արդեն ծանոթ paint հարթակում։ Յուրաքանչյուր սովորող իր paint ծրգարում պատկերել էր, իրեն ծանոթ որևէ երկրաչափական պատկեր և հենց այդ նկարով էլ ստեղծել փազլ։ Փազլները փոխանակելով միմյանց հետ ամեն սովորողները փորձեց հավաքել իր ընկերոջ ստեղծած փազլը։ Նախագծի արդյունքում ունեցանք ուսումնական խաղերի փաթեթ, որը կներկայացնենք նաև կրթահամալիրում հատուկ ուշադրության կարքի ունեցող սովորողներին։

Տեսանյութեր նախագծի ընթացքից։

Տեսանյութում 4.1 դասարանն է

Տեսանյոթում 4.2 դասարանն է

Տեսանյոթում 4.3 դասարանն է

Ստեղծված փազլները․

«Մաթեմատիկա ամսագրի» հոկտեմբեր ամսվա թողարկումը․

Թողարկում №121

Այս համարում տեղ են գտել հետևյալ նյութերը․

  • Սիրպինսկու գորգը․ ռուսերենից հայերեն  թարգմանեց Գրետա Բակունցը
  • Խնդիրներ «Քվանտիկ» ամսագրից․ ռուսերենից հայերեն  թարգմանեց Անի Միրզոյանը
  • Խնդիրներ «Քվանտ» ամսագրից ռուսերենից հայերեն  թարգմանեց Անի Ավագյանը
  • «Քվանտ» ամսագրից խնդիրներ և դրանց լուծումները․ ռուսերենից հայերեն  թարգմանեց Լիանա Հակոբյանը, լուծումները ներկայացնում է Գևորգ Հակոբյանը:

շարունակելի․․․

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն