Ուսումնասիրել եմ Մաթեմատիկայի 5-րդ դասարանի դասագիրքը։ Տե՛ս այստեղ։
Դասագիրքը կարծես փոքրիկ հեքիաթի սկիզբ լինի սովորողների համար։ Ճիշտ է գրքի սկզբում ներկայացվում է, թե ինչ պատճառով են հեքիաթի հերոսներին նման անվանումներ տվել, բայց կարծում եմ մարդկային անուններով ստեղծված խնդիրները շատ ավելի մատչելի են սովորողների համար։ Դասարանում սկսում ենք խաղալ խնդիրները և նման կերպ լուծել։ Դասագրքում ներառված առաջադրանքները ներկայացված են պարզ ու հասկանալի։ Բովանդակային առումով կային թեմաներ, որոնք ներառված չէին գրքում։
«Դասագրքում ձեզ ուղեկցելու է Մաթեմյանների ընտանիքը։ Ընտանիքի ծնողներն են Ադին և Բուդին։ Նրանք ունեն 3 երեխա՝ 10-րդ դասարանցի Գուդին,
5-րդ դասարանցի Դուբին և 4-ամյա Եգին։ Բնականաբար կհարցնեք, թե որտեղ է
բնակվում այդպիսի անուններով ընտանիքը։ Նրանք ապրում են Հայաստանում, իսկ նրանց անունները փոխել ենք, որովհետև ցանկացան մնալ անանուն։ Իսկ ինչո՞ւ ենք նրանց անվանել առաջին հայացքից տարօրինակ անուններով։ Երկու պատճառով.
1) Եթե Դուբիի փոխարեն գրեինք, օրինակ, Նարեկ, ապա ամբողջ ուսումնական
տարվա ընթացքում Նարեկի արկածները երբեմն զավեշտալի իրավիճակում
կդնեին ձեր համադասարանցի Նարեկին։
2) Մեծից փոքր տան անդամների անունները սկսվում են այբուբենի 5 հաջորդական տառերով՝ Ադի, Բուդի, Գուդի, Դուբի, Եգի։ Այդպես արագ ու հեշտ
կընտելանաք, թե ով է մեծը, ով՝ փոքրը. Եգի՝ Ե-ն այբուբենի 5-րդ տառն է, ուրեմն
Եգին ամենափոքրն է…
Մենք գրի ենք առել և ձեզ ենք ներկայացնում Մաթեմյանների ընտանիքի այն
զրույցները, որոնք առնչվում են մաթեմատիկային։ 5-րդ դասարանցի Դուբին մաթեմատիկայից ունի ձեր չափ գիտելիք, մինչդեռ նրա ավագ եղբայր Գուդին ավելի տեղեկացված է և հաճախ Դուբիին օգնում է հասկանալ բարդ երևույթները։ Դուբին իր հերթին բացատրում է քրոջը՝ մանկապարտեզ հաճախող Եգիին։ Դասագրքում երբեմն կտեսնեք նաև Դուբիի դասընկերուհի Մոկիին։ Մերթընդմերթ կհանդիպեք նաև ծղրիդ Թռչկանին, որը բնակվում է կոորդինատային ճառագայթի վրա։ Իսկ թե ինչ է կոորդինատային ճառագայթը, կիմանաք դասագրքի առաջին գլխում։»