Հունիսի 18-20-ը տեղի ունեցավ ճամփորդություն դեպի Արատես։ Հունիսի 18-ին, առավոտյան 09:00-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից «Հունիսյան փառատոնային ճամբար Արատեսում» նախագծով մեկնեցինք դեպի Արատես։

Արատեսյան առաջին կանգառը ունեցանք Արփա գետի հովտում։ Չափազանց գեղատեսիլ է Արփա գետի կիրճն ու հովիտը։ Այստեղով է անցնում Երևանից՝ Արցախ և Իրան տանող մայրուղին, այստեղ են գտնվում Ջերմուկի ջրվեժը, Մոզ քաղաքի ավերակները, Գնդեվանքը, բազմաթիվ քարանձավներ և այլ տեսարժան վայրեր:
Ֆոտոշարք՝ Անահիտ Կիրակոսյանի
«Մաթեմատիկական ճամբարի նախագծի» շրջանակում ճամբարականների հետ measure app հավելվածի օգնությամբ իրականացրեցինք չափումներ։
Մանրամասները՝ տեսանյութում
Արվեստի փառատոնի շրջանակում իրականացրեցինք ՝Պլեներային աշխատանքներ։ Որից հետո ունեցանք ցուցադրություն, որին ներկա գտնվեց նաև Եղեգնաձորի Գեղարվեստի դպրոցից տնօրենը։ Ունեցանք նաև պարուսուցում` Եղեգնաձորի Գեղարվեստի Դպրոց Art School of Yeghegnadzor տնօրեն` Կարինե Մկրտչյան և սեբաստացիներ
Մանրամասները՝ տեսանյութում
«Մաթեմատիկական ճամբարի նախագծի» շրջանակում ճամբարականների հետ ունեցանք նաև բանավոր հաշվարկներ — մարզական պարապմունք
Հունիսի 18-20. Արատեսյան մանրամասները ֆեսբուքյան լրահոսից․
Փառատոնային Արատես` մենք գալիս ենք
Բարի ախորժակ սովածներին
Նոր սպասքով, հարմարեցված ու բարեկարգված միջավայրում
Հունիսյան փառատոնային ճամբար. Սեբաստացիական մաթեմատիկան. Հեղինակային կրթություն
Արատես` կարմիր ծաղիկ, լավագույն միջավայրը ստեղծագործելու համար
Արատեսի գետում մենք ու Չալոն զովանում ենք
Արատես` կարմիր ծաղիկ. Օր երրորդ