Նպատակ՝
- measure app հավելվածի օգնությամբ փեթակների չափումներ՝ երկարություն, լայնություն և բարձրություն
- measure app հավելվածի օգնությամբ ճամբարականները կկատարեն չափումներ իրենց իսկ սենյակում՝ գործնական աշխատանքի միջոցով կսովորեն հաշվել իրենց սենյակի ծավալը։
- Եռօրյա ճամբարի ընթացքում մաթեմատիկական խաղերի իրականացում, բանավոր հաշվարկներ
- Մարզական պարապմունքները և բանավոր մաթեմատիկան
- Մեծացնել սովորողների սերն ու հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ։
- Նոր ծրագրի ուսումնասիրում
- Նոր տեխնոլոգիաների կիրառումը մաթեմատիկայում
Ընթացքը՝
Արատեսում անցկացրած եռօրյա ճամբարի ընթացքում՝
- measure app հավելվածի մասին․ «Measure» հավելվածի օգնությամբ ճամբարականները իրենց սմարթֆոններով կկարողանան կատարել տարատեսակ չափումներ։ Հավելվածը թույլ է տալիս չափել օբյեկտների չափերը, ավտոմատ կերպով հայտնաբերել ուղղանկյուն առարկաների չափերը և պահպանել չափման լուսանկարը:
- Արագ չափումն օգտագործելու համար պարզապես ձեր սմարթֆոնը ուղղեք այն օբյեկտի վրա, որը չափում եք, թողեք պիտակները և ձեր հեռախոսը արագ կհաշվարկի հեռավորություններն ու չափերը: Դա հիանալի գործիք է բոլորի համար, ովքեր ցանկանում են արագ գնահատել ներքին կամ արտաքին տարածքները՝ առանց լրացուցիչ գործիքների անհրաժեշտության:
- Սովորողները կչափեն իրենց սենյակի չափումները՝ երկարություն, լայնություն և բարձրություն և կհաշվեն իրենց սենյակի ծավալը:
Բանավոր հաշվարկներ — մարզական պարապմունքը
- Հանձնարարվում է երկու և ավելի թվերի գումարում, հանում բազմապատկում կամ բաժանում
- Հաջորդական թվեր
- Վերջից լուծվող խնդիրներ
- Կատակ հարցեր
- Եթե գործողության արդյունքը զույգ թիվ է, ապա պետք է թզուկ հրամանը իրականացնել
- Եթե գործողության արդյունքը կենտ թիվ է, ապա պետք է հսկա հրամանը իրականցնել։
- Այն մասնակիցը, ով սխալ է պատասխանում դուրս է գալիս և կատարում ընկերների կողմից նախապես որոշված մարզական որևէ աշխատանք
- Հաղթում է այն մասնակիցը, ով վերջում մնում է մենակ, հաղթող մասնակիցն էլ առաջարկում է իր սիրելի բակային խաղը
Արվեստի փառատոն
Պլեներային աշխատանքներ
Ցուցադրություն, որին ներկա կգտնվեն նաև Եղեգնաձորի Գեղարվեստի դպրոցից հյուրեր
Արդյունքը՝
- Ճամբարականները իրենց ամփոփումները կհրապարակեն բլոգներում
- Տեսաֆիլմի պատրաստում
- Ֆոտոշարքեր
- Ուղիղ եթերների իրականացում