Ծաղկունք հասնելուն պես այցելեցինք Ծաղկունքի Բաց Դպրոց Հիմնադրամ։ Մեզ դիմավորեցին դպրոցի կասզմակերպիչն ու 5-րդ դասարանի մի խումբ սովորողներ։ Շրջեցինք դպրոցում, առաջին դասարանցիների հետ դպրոցի դահլիճում «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի երգերից երգեցինք, հյուրընկալ դպրոցի հյուրասիրությունից օգտվեցինք, ապա դպրոցի բակում, երգով, պարերգով, ընթերցումներով ամփոփելով մեր միասնական նախագծերը, շարժվեցինք դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի, որը գտնվում է լեռան բարձունքին։ Բարձունքում՝ Սուրբ Սարգիս եկեղեցում, ուսումնական ժամերգություն իրականացրեցինք, ապա վայելեցինք բնության կախարդական վրձնով նկարած սարերի-լեռների անուշ հովը․․․
Տեսանյութը՝ Հասմիկ Մաթևոսյանի
Աղբյուրը՝ Քրիստինե Շահբազյանի
Ճամփորդության մասին պատմում են 4-րդ դասարանների սովորողները: