Առաջին փուլ:
Չափումներ, տեղից հեռացատկ։
Սովորողը բակում, մարզադահլիճում կամ իրեն հարմար այլ վայրում, կանգնում է նախապես գծված հորիզոնական գծի մոտ, ֆիքսում է ժամանակը՝ առաջադրանքի կատարման սկիզբը, հետո բլոգում գրանցելու համար, նշում է իր կանգած սկզբնական տեղը, կատարում է տեղից հեռացատկ և նորից նշում է վերջնական կանգնած տեղը, այնուհետև, չափերիզով (կարող է չափել նաև ոտնաթաթով) չափում է սկզբնական և վերջնական կետերի հեռավորությունը, այն արտահայտում է սանտիմետրով, գրանցում է բլոգում՝ նշելով առաջադրանքի կատարման ավարտը։
Անհրաժեշտ պարագաներ
Չափերիզ, համակարգիչ, hեռախոս, կավիճ( կամ հատակին կետը ֆիքսող որևէ իր)
Հարցաշար
Նշի՛ր առաջադրանքի կատարման սկիզբը —
Նշում է իր կանգած սկզբնական տեղը — 0
Կատարում է տեղից հեռացատկ և նշում է վերջնական կանգնած տեղը —
Չափերիզով (կարող է չափել նաև ոտնաթաթով) չափում է սկզբնական և վերջնական կետերի հեռավորությունը, այն արտահայտում է սանտիմետրով —
Նշելով առաջադրանքի կատարման ավարտը-
Մանրամասները տեսանյութում
Սովորողների աշխատանքները
Մաթեմատիկայի ստուգատես․ 2023 սովորողների ստուգատեսային աշխատանքները
Ներկայացնում է Գագիկ Խաչատրյանը