Վայր՝
- Հյուսիսային դպրոց-պարտեզ
- Առցանց ընտանեկան դպրոց
Ժամկետը՝ մայիս
Մասնակիցներ՝
- Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ
- Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ
- Բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ
- Կարող են միանալ բոլորը, իրենց աշխատանքները ուղարկելով ani-mirzoyan@mskh.am էլ․ հասցեին:
Նպատակը՝
- Սովորել լուծել մի շարք խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ
- Որոնել և գտնել խնդիրների լուծման տարբերակներ
- Գիտելիքների ամրապնդում
Ընթացքը
Նախագիծը կիրականացնենք մի քանի փուլով։
1 փուլ։ Սովորողների հետ կլուծենք խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ։ Կորոնենք և կգտնենք խնդիրի լուծման տարբերակներ։ Առցանց ընտանեկան դպրոցում գտնվող սովորողները իրենց ընտանիքի անդամների հետ կփորձեն լուծել խնդիրները։
2 փուլ։ Սովորողների հետ կկազմենք մաթեմատիկական խաղ, որում կներառվեն խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ։