Նյութի աղբյուրը՝ այստեղ
Մանրամասն ծանոթացել եմ ուսումնական պլանը սպասարկող կարգերին։
Հեռավար ուսուցման կազմակերպման կարգ․
Սովորողը ուզում է ներառվել կրթահամալիրի բաց կրթական ցանցում։ Բնակավայրի հեռավորության առանձնահատկություններով պայմանավորված՝ ընտրում է հեռավար ուսուցման ծրագիրը: Կնքում է հեռավար ուսուցման պայմանագիր։
2022-2023 ուսումնական տարվա ընթացքում հեռավար սովորողների թվաքանակը զգալի աճել է։ Հեռավար ուսուցումը ընտրած սովորողների հետ մաթեմատիկա առարկայի ուսումցումը կազմակերպել եմ շաբաթական աշխատանքային փաթեթների օգնությաբ։ Մինչ աշխատանքային փաթեթին անցնելը իմ կոմից ներկայացված տեսական նյութերի, տեսանյութերի օգնությամբ սովորողը յուրացրել է նոր նյութը, ապա անցել տեսական նյութի քննարկմանը։ Եթե սովորողը հարցեր է ունեցել էլ․ նամակագրությամբ կապի մեջ ենք եղել, հարկ եղած դեպքում դիմել եմ տեսազանգի օգնությանը։
Ուսումնական աշխատանքի գնահատման կարգ
2022-2023 ուսումնական տարվա ընթացքում մաթեմատիկայի մասնախմբում ունեցել ենք քննարկում սովորողների գնահատման մասին։ Յուրաքանչյուրս ներկայացրել ենք, թե ինչպես ենք պատկերցնում գնահատում, ինչպես ենք իրականացնում սովորողի ուսումնական աշխատանքի գնահատում։ Ահա փոքրիկ պատում՝ տե՛ս այստեղ
Մաթեմատիկայի դասի կազմակերպումը կրթահամալիրում
Մայիսյան հավաքին ընդառաջ մաթեմատիկայի մասնախմբով իրականացնում ենք՝ կրտսեր և միջին դպրոցներում մաթեմատիկայի դասերի կազմակերպումը առանց գրատախտակի ներկայացնում։ Իմ ներկայացումը․
«Մաթեմատիկայի դասի կազմակերպումը կրթահամալիրում»
Մեդիա միջավայրի զարգացման նախագծերից․
2022-2023 ուսումնական տարվա հաջողված նախագծերից կառանձնացնեմ՝ «Scratch ծրագրի» ուսուցումը։ Այս ծրագիրը ամբողջ աշխարհում օգտագործվում է տարբեր միջավայրերում՝ դպրոցներում, թանգարաններում, հասարակական կենտրոններում և տանը։ Scratch-ը ստեղծված է հատկապես 6-16 տարեկան երեխաների համար։ Ահա նախագծի մանրամասները, արդյունքները․
Scratch ծրագրի ուսուցում երրորդ դասարանի սովորողներին
Մայիս ամսվա ընթացքում ուս․ ծրագրի մշակում