Դասընթաց` «Խաղ-ուսուցում Geogebra ծրագրի միջոցով»:
ԴԱՍ առաջին՝ Ծանոթացում ծրագրի հետ
- Geogebra ծրագրի ներկայացում, կիրառելիություն:
- Geogebra հարթակի ներկայացում, ներբեռնելու և առցանց օգտվելու տարբերակների ներկայացում: Անձնական հարթակի (profile) ստեղծում (Ծրագիրը սովորողը ներբեռնում է տանը)
- Ծանոթություն Geogebra ծրագրի ամենակիրառելի տարբերակի geogebra.org/classic -ի հետ: Դրա պատուհաների, գործիքների հետ:
Ձախ կողմում գտնվող առաջնային կիրառելի գործիքները

ա. Փոխում ենք ծրագրի լեզուն, դարձնում հայերեն:
բ. Աշխատանքը պահպանելու միջոցները՝
“Export image” և «Մկրատ» գործիքները, «Արտահանեմ» տարբերակը
գ. Ցույց տալ կամ թաքցնել առանցքը, ցանցը:
Ծանոթություն աջ պատուհանում գտնվող պատուհաներից յուրաքանչյուրի գործիքների հետ.

Այս պատուհաններից յուրաքանչյուր գործիքի կիրառում արտահանել և հրապարակել բլոգում, որպես առաջին դասի աշխատանք:
Առաջադրանքներ լրացուցիչ աշխատանքի համար
Ստեղծի՛ր բլոգումդ բաժին «Geogebra մաթեմատիկական ծրագիր»: Այդ բաժնում հրապարակի՛ր յուրաքանչյուր աշխատանք:
- Նկարի՛ր որևէ պատկեր «Մատիտ» գործիքի միջոցով, և մեկ այլ պատկեր «Ձեռքով գծած պատկեր գործիքի» միջոցով: Հրապարակի՛ր դրանք բլոգում:
- «Նոր կետ» գործիքի միջոցով դի՛ր այնքան կետ, որքան տառ ունի քո անունը: Անվանի՛ր այդ կետերը քո անվան տառերով: Միացրո՛ւ կետերը հատվածներով:
- «Նոր կետ» գործիքի միջոցով դի՛ր երկու կետ, ապա դրանք միացրո՛ւ ուղիղով:
- «Նոր կետ» գործիքի միջոցով դիր երկու կետ, ապա տար դրանցով ճառագայթ:
- «Նոր կետ» գործիքի միջոցով դի՛ր A և B կետերը, ապա դրանք միացրո՛ւ հատվածով, ապա կառուցի՛ր այդ հատվածին հավասար մեկ այլ CD հատված:
- Կառուցի՛ր հետևյալ բազմանկյունները «Բազմանկյուն» գործիքի միջոցով՝
ա. եռանկյուն,
բ. քառանկյուն,
գ. հնգանկյուն,
դ. վեցանկյուն,
ե. շեղանկյուն,
զ. ուղղանկյուն:
Օրվա մանրամասները տեսանյութում․
Ճամբարականների կատարած աշխատանքներից․
| Սովորողի անուն ազգանուն | Աշխատանքի հղումը |
| Մաքսիմ Հարությունյան | GeoGebra ծրագրի ուսուցում |
| Արմեն Ավագյան | ուսուցում |
| Կարինա Երիցյան | Դաս. GeoGebra Classic |
| Մանե Եղիազարյան | Geogebra |
| Միհր Մանուկյան | Geogebra դաս 14․3 |
| Հրաչ Կուբոյան | 4․1 |
| Էրիկ Խաչատրյան | 5․2 |
| Արտյոմ Հարությունով | GeoGebra ծրագրի ուսուցում |
| Գայանե Ավետիսյան | GeoGebra |
| Սերգեյ Պողոսյան | Geogebra |
| Արմեն Խաչատրյան | GeoGebra ծրագրի ուսուցում |
| Երվանդ Մակոչյան | GeoGebra |
| Միքայել Սադոյան | GeoGebra |
| Ալեքսանդր Մարգարյան | 4․2 |
| 5․2 | |
| Նվեր Հովհաննիսյան | 4․2 |
| Մանան Ավագյան | 4․1 |
| Հասմիկ Առաքելյան | GeoGebra ծրագիրը։ |
| Հայկ Ներսիսյան | 4․1 |
| 5․2 | |
| Նարեկ Մնացականյան | Geogebra դաս 1 |
| Աննա Մկրտումյան | 4․3 |
| Դավիթ Մնացականյան | Շաբաթվա ամփոփում |
| Արմեն Վարդանյան | 5․3 |
| Արամ Ներսիսյան | 5․3 |