Վայր՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ, առցանց հարթակ
Ժամկետը՝ հունվար
Մասնակիցներ՝
- Ընտանեկան դպրոց
- Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ
- Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ
- Կարող են միանալ բոլորը, իրենց աշխատանքները ուղարկելով ani-mirzoyan@mskh.am էլ․ հասցեին:
Նպատակը՝
- Ստեղծագորածական մտքի և որոնողական կարողությունների զարգացում
- Խնդիրների յուրօրինակ լուծումների որոնում
- Սերմանել վստահություն սեփական ուժերի նկատմամբ
- Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ
- Ուսումնական ռադիոների պատրաստում
- Թողարկման նյութ «Մաթեմատիկա ամսագրի» համար
Ընթացքը՝
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունվարի 10-31-ը մեկնարկում է ամենամյա նախագծային-ստուգատեսային ճամբարը։ Ստուգատեսային նախագիծը կիրականացնենք երեք փուլով։
Մասնակիցներ
Մաթեմատիկ-մեդիագրագետների ջոկատ
Առաջին փուլ։ Սովորողների հետ կառանձնացնենք «Տիգրան Հայրապետյան» գրադարանում ներառված խնդրագրքերը։ Կառանձնացնենք խնդիրներ, որոնց շուրջ պետք է աշխատենք։
Կծանոթանանք նախորդ տարվա սովորողնեի կատարած աշխատանքների հետ
Թափառումներ Տիգրան Հայրապետյան գրադարանում․ ամփոփում
Երկրորդ փուլ։
- Կքննարկենք խնդիրների լուծման տարբերակները
- Ավագ դպրոցի սովորողները կօգնեն կրտսեր դպրոցի սովորողներին որոնել խնդիրների յուրօրինակ լուծումներ
- Կստեղծենք լուծված խնդիրների փաթեթ
Երրորդ փուլ։ Թիմային ուսումնասիրությունից հետո կպատրաստենք համապատասխան ռադիոթողարկումը։ Ռադիոթողարկումները կներկայացվեն Դիջիթեք ստուգատեսին։