Posted in Վերապատրաստում

Մաթեմատիկա առարկայի գնահատում․ իմ մոտեցումը

Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների կողմից առարկայական չափորոշիչների ու ծրագրերի պահանջների կատարումը։ Գնահատման հիմնական նպատակն է.

  • սովորողի գիտելիքների, կարողությունների ու հմտությունների տիրապետման ստուգումը,
  • արժեքային որակների ձևավորման ապահովումը և դրանց հիման վրա՝ ուսումնական գործընթացի կատարելագործման, ուսման որակի բացահայտումն ու վերահսկումը,
  • գնահատումը նպաստում է նաև սովորողի ինքնահաստատմանը և ինքնազարգացմանը։

Հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու հիմնական տեսակներ՝ ամփոփիչ և ձևավորող գնահատում։ Ամփոփիչ գնահատման նպատակն է աշակերտի առաջադիմության գնահատումը ժամանակի որոշակի հատվածում և գրանցելու ու հրապարակելու առաջադիմության առկա մակարդակը։ Ձևավորող գնահատման նպատակն է ստուգել աշակերտի` գիտելիքի յուրացման մակարդակը ժամանակի որոշակի հատվածում։

Ես աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, որտեղ սովորողի գնահատումը կատարվում ՝ ըստ գնահատման կարգի։ Դասավանելով 4-5-րդ դասարանի սովորողներին իրենց գնահատումը կատարում եմ՝ բանավոր հարցումից, գործնական աշխատանքներից, հանձնարարված նախագծային աշխատանքներից, բլոգային աշխատանքներից: Սովորողը անբավարար գնահատական է ստանում է միայն այն դպքում, եթե չի կատարում նախագծային աշխատանքները և հնարավորություն ունի այն շտկելու մինչև կիսամյակի ավարտը:

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն