Posted in Վերապատրաստում

Առարկայի դասավանդման մեթոդիկա

«Մաթեմատիկա, հանրահաշիվ, երկրաչափություն»
ժամաքանակը-30 ժամ, 2 կրեդիտ
Մոդուլը տե՛ս այստեղ:
Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները- 5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ:

Վերապատրաստող մասնագետներ․
Լիանա Հակոբյան,
(էլ. հասցե՝ l. hakobyan@mskh.am հեռ՝ 093313616 )
Գևորգ Հակոբյան
(Էլ. հասցե՝ gevorg@mskh.am

Վերապատրաստման վայրը․

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց, 3-3կաբինետ։

Թեմա 1․
Ուսումնական առարկայի ուսուցման նպատակը և խնդիրները
Հատկացվող ժամաքանակը-2ժամ:

Բովանդակային  մասը.
«Մաթեմատիկա» առարկայի  կրթական ծրագրի նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը:
Գործնական աշխատանք 1.
Հանրակրթական պետական չափորոշիչը կարդալ, դուրս բերել մաթեմատիկա  կրթական ծրագրին վերաբերող դրույթները։ Քննարկում, կատարել դիտարկումներ, առաջարկներ։


ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  •  Մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն. սովորողներն առօրյա կյանքում օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության, մշակույթի և աշխատանքային ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների, բանաձևերի, մոդելների, կորերի, աղյուսակների միջոցով հասկանալու համար։ Աշակերտները կարողանում են ընկալել և արդյունավետ կիրառել վերացարկված և ընդհանրացված հասկացությունները և ճանաչել իրականության մեջ դրանց արտացոլումները: Նրանք ընկալում են բնագիտական մտածողության և աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական առաջընթացի միջև եղած փոխադարձ կապը։ Աշակերտներն ընկալում են տեխնոլոգիական գիտելիքի կիրառման հնարավորությունները մարդու պահանջմունքների համատեքստում, ճանաչում են մարդու գործունեության արդյունքում ի հայտ եկող փոփոխություններն ու սեփական պատասխանատվությունը.

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

օգտագործի ունեցած գիտելիքները և հմտությունները օբյեկտները չափելու, հաշվելու, համեմատելու, նկարագրելու, դրանց քանակական, որակական և տարածական պարզ հարաբերակցությունները գնահատելու համար.

  • ճանաչի և պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա պարզ տարածական պատկերացում.
  • կառուցի ֆիզիկական և մաթեմատիկական պարզ մոդելներ.
  • գրավոր և բանավոր կատարի գործողություններ թվային արտահայտությունների հետ
  • մտքերն արտահայտելիս բերի պարզ հիմնավորումներ, կատարի ընդհանրացումներ և պարզ դասակարգումներ.
  • դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին.
  • հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր այն լուծելու համար.

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  • իրականացնի չափումներ, կատարի մոտավոր ու ճշգրիտ հաշվարկներ և գնահատի արդյունքները՝ ընտրելով և օգտագործելով համապատասխան հասկացություններ, սկզբունքներ, նյութեր և սարքավորումներ.
  • կիրառի երկրաչափական պատկերների և մարմինների մասին գիտելիքներն ամենօրյա կյանքում և հարակից ուսումնական առարկաներն ուսումնասիրելիս.
  • կառուցի և կիրառի տարբեր մաթեմատիկական մոդելներ, լուծի խնդիրներ՝ օգտագործելով պարզ ալգորիթմներ և տրամաբանական հիմնավորումներ.
  • որոշի խնդրի լուծման համար անհրաժեշտ տեղեկույթը, գտնի խնդիրների լուծման ստեղծագործ մոտեցումներ և համեմատի դրանք.
  • վերլուծի, գնահատի և առաջարկի դասակարգման, տարբերակման կամ խմբավորման չափանիշներ՝ ելնելով խնդրի պահանջից.

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  •  համադրի և վերլուծի տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում.
  • կիրառի տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս.
  • մշակի խնդիրների արդյունավետ լուծումներ՝ կազմելով, կիրառելով տարբեր բարդության ալգորիթմներ, տրամաբանական դատողություններ և ֆիզիկական մոդելներ.

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ). բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական մի շարք առարկաներով ներկայացված, ինտեգրված ուսումնառության բնագավառ է, որը միտված է բնագիտամաթեմատիկական գիտելիքների ձեռքբերմանը և կիրառմանը, ինչպես նաև հետազոտական, դիտարկման և վերլուծական հմտությունների, խնդիրների լուծման, տրամաբանական, քննադատական և ստեղծագործական մտածողության, նախաձեռնողականության, հաղորդակցության և թվային գրագիտության հմտությունների զարգացմանը, այդ թվում` աջակցող տեխնոլոգիաների կիրառմամբ.

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

  • Մաթեմատիկան 1-6-րդ դասարաններում ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով, 7-9-րդ դասարաններում և 10-12-րդ դասարաններում՝ առանձին մաթեմատիկական առարկաներով, ինչպես նաև 2-4-րդ դասարաններում մաթեմատիկական մտածողությունը, քննադատական մտածողությունը, կանխատեսումներ կատարելու ունակությունները շախմատ խաղը ուսուցանելու միջոցով զարգացնող առանձին առարկայով,

Կարդալ հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանը, դիտարկումներ, առաջարկներ կատարել։

Հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանին ծանոթ եմ, երբ դեռ նոր էի աշխատանքի անցել։ Ուսումնական պլանով ներայացված տարբերկը միտված է սովորողին ինչ-որ հիմնարար գիտելիք փոխանցելու։ Հեղինակային կրթական ծրագրով առանձնացվում է հմաթեմատիկան առանձ բանաձևերի առարկան, ինչպես նաև մաթեմատիկոսի ընտրությամբ գործունեությունը։ 1-9-րդ դասարանում սովորողը ընտրում է ուսումնական պլանով որոշված գործունեություններից մեկը` 1-3-րդ դասարանում` շաբաթական 2, 4-9-րդ դասարանում` 4 ժամով: Այդ գործունեություններից մեկն  էլ բանավոր մաթեմատիկան է։ Մաթեմատիկան առանց բանաձևերի առարկան բացահայտում է սովորողների մաթեմատիկակական ոչ ստանդարտ գիտելիքները։

Ծանոթանալ  հեղինակային կրթական  ծրագրերին, դիտարկումներ, առաջարկներ անել։

Ծանոթացա հեղինակային կրթական ծրագրերին։ Կառանձնացնեմ մաթեմատիկոսի ընտրությամբ գործունեությունը։ Այն սովորողները, ովքեր հետաքրքրված են մաթեմատիկայով կարող են ընտրել մաթեմատիկոսի ընրությամբ գործունեությունը և ավելի խորացված ուսումնասիրել առարկան։

Սովորողը ընտրություն կատարելուց հետո, կարող է փոխել իր գործունեության խումբը ուսումնական շրջանը ավարտվելուց  հետո:

 Ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռավար, համակցված, ուսուցման ձևը՝ նախագծային։ Սովորողները յուրաքանչյուր թեմայի ուսուցման սկզբում ստանում են իրենց կարողությունների համապատասխան  նախագծի փաթեթը, այնուհետև կազմակերպում նախագծի կատարման աշխատանքները դասավանդողի ուղղորդմամբ, իսկ թեմայի ավարտին ներկայացնում նախագծի արդյունքները՝ հրապարակելով բլոգի  համապատասխան բաժնում։ Նախագծի կատարման ընթացքում դասավանդողն մասնակցում է աշխատանքի կատարմանը, սովորողին ուղորդում է: Արդյունքները հրապարակվում են սովորողների բլոգներում, համապատասխան էջերում: Վերջնարդյունքը հրապարակվում է կրթահամալիրի էլեկտրոնային գրադարան բաժնում:

Թեմա 2․ Խմբային աշխատանքի իրականացումը ուսումնական առարկայի ուսուցման ընթացքում:
Հատկացվող ժամաքանակը-3 ժամ:
Բովանդակային մասը.

Խմբային աշխատանքները ուսումնական գործունեության կազմակերպման մեջ՝

  • Խմբային աշխատանքներ

Խմբային աշխատանքներ ինչպես ունեն առավելություններ, այնպես էլ ունեն թերություններ: Բայց չկա այնպիսի աշխատանք,որը չունենա թերություններ: Հիմա խոսենք առավելություններից: Խմբային աշխատանքի շնորհիվ, սովորողները կարողանում ճիշտ քննարկումներ կատարել, կարծիք արտահայտել և լսել դիմացինին: Այստեղ կարող են բացահայտվել այնպիսի սովորողներ, ովքեր սովորաբար դասերի ժամանակ լուռ են, համեստ, կարծիք չեն արտահայտում, սակայն խմբով աշխատելու ժամանակ նրանք արդեն բարձրաձայնում են իրենց կարծիքնները և թելադրում դիմացինին՝ հանուն իրենց խմբ հաղթանակի:

Թերություններից կարող ենք առանձնացնել առաջինը ճիշտ խմբեր ընտրելը: Չենք կարող ընտրել այնպիսի սովորողների խումբ, ովքեր լավագույնս կկարողանան իրար հետ քննարկումներ կատարել, ճիշտ մտքեր արտահայտել: Թերություններից է նաև այն, որ կարող են լինել այնպիսի սովորողներ, որոնք ուղղակի մնան ստվերում և այդպես էլ խմբի գործունեության մեջ ներդրում չունենան:

  • Համագործակցային նախագծեր

Համագործակցային շատ նախագծեր ենք իրականացրել կրթահամալիրում: Օրինակ սովորող-սովորեցնող նախագծեր, երբ բարձր դասարանի սովորողը կամ նույն դասարանի, բայց ավելի լավ սովորողը իր իմացած գիտելիքները փոխանցում է կրտսեր դասարանների կամ նույն դասարանի այլ սովորողի: Օրինակ, կրթահամալիր նոր ընդունված սովորողներին, իրենց դասընկերները սովորեցնում են օգտվել համակարգչից, բլոգից և այլ ծրագրերից: Կամ բարձր դասարանների սովորողները, ցածր դասարանների սովորողներին սովորեցնում են նոր ծրագիր, որը իրենց գործը ավելի կհեշտացնի:

  • Ընտանեկան նախագծեր

Ընտանեկան նախագծերը նույնպես սովորողի առօրյան հետաքրքիր է դարձնում: Օրինակ մենք ունեցել ենք նախագիծ, երբ սովորողը իր ընտանիքի անդամների տարիքների վերաբերյալ խնդիրներ է կազմել և ներկայացնել իր դասընկերներին: Կամ հենց կրթահամալիրի ամենամսյա ֆլեշմոբերը, որոնք նախատեսված են ընտանիքով կատարելու համար: Այսպիսով այն դառնում է որպես ընտանեկան ախագիծ և ընտանիքով քննարկում են ու առաջարկներ կատարում: Շատ են եղել այնպիսի խնդիրներ, որոնց վերաբերյալ հենց ընատնիքն է առաջարկությունններ կատարել և խնդրել այն փոփոխել կամ լրացնել:

Գործնական աշխատանք 2.
Ներկայացնել խմբային աշխատանքի կազմակերպման սեփական փորձը, նշել հաջողած կետերը, գրել, թե ինչը կփոխեիք կազմակերպման մեջ, եթե կրկին այն պլանավորեիք։

Ծավալուն խմաբյին աշխատանքներից կարառնձնացնեմ՝ Մաթեմատիկայի ստուգատես. 2022

Լրացուցիչ։ Կարդալ նշված հոդվածները․
Ընտանեկան դպրոց․ մանկավարժական օգնություն-Սուսան Մարկոսյան

Համագործակցային ուսուցման հնարավորությունները-Հասմիկ ՂազարյանԽմբային նախագծի կազմակերպում-Մարինա Ստուպնիցկայա

Թեմա 3․ Լաբորատոր և/կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը ուսումնական առարկայի դասերին
Հատկացվող ժամաքանակը-5 ժամ:

Բովանդակային մասը.

  • Նախագծային ուսուցում (նախագծերի տեսակները, նախագծին ներկայացվող պահանջներ, նախագծի կառուցվածք)։
  • Ճամփորդությամբ ուսուցում (նպատակը, խնդիրները, կազմակերպումը, կրթահամալիրում ճամփորդության կազմակերպման կարգը):

Գործնական աշխատանք 3.

  • Կազմել մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։

«Կրթահամալիրի 2021-2022թթ ֆինանսատնտեսական գործունեության հանրային աուդիտ»

Կներկայացնեմ նախորդ ուսումնական տարվա ընթացքում իրականացրած նախագծերը, դրանց արդյունքները՝ տե՛ս այստեղ

  • Կարդալ ստորև հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 


Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ 

«Մաթեմատիկա» ամսագրի ծնունդը— Լիանա Հակոբյան
«Նախագծային ուսուցում. տեսություն և փորձ»-Աշոտ Տիգրանյան

«Նախագծային ուսուցումը՝ որպես փորձարկված, կիրառելի, գործող մանկավարժություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»-Մարգարիտ Սարգսյան

Ուսուցման նախագծային մեթոդ — Նունե ՄովսիսյանՉփակվող նախագծեր` շարունակական գործունեություն-Հասմիկ Ղազարյան

Թեմա 4․ Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը:
Հատկացվող ժամաքանակը-5 ժամ
Բովանդակային մասը.

  •  Ինտեգրված գործունեություններով նախագծեր․
  • Մաթեմատիկա+ բնագիտական առարկաներ
  • Մաթեմատիկա+ oտար լեզու, թարգմանություն
  • Մաթեմատիկա + ՏՀՏ
  • Ուսումնական ճամբարներ:

Գործնական աշխատանք 4.

Կազմել ինտեգրված գործունեություններով մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։

Մաթեմատիկան այն առարկաներից է, որի կիրառումը կարելի է ներկայացնել տարբեր ուումնական առարկաներում։

Մաթեմատիկա + բնագիտական առարկաներ կապը կրթահամալիրում բավականին շատ է։ Մարդաչափության, բնագիտական փորձերի, ծառատունկներ ժամանակ։

Մաթեմատիկա+ oտար լեզու, թարգմանություն։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ուումնական երկրորդ շրջանը, հունվար ամիսը՝ ճամբարային է։ Այս ընթացքում տարատեսակ նախագծեր ենք իրականացնում այլ ուումնական առարկաներ կապելով մեր առարկայի հետ։ Թարգմանում ենք մաթեմատիկական խաղեր, որոնք հետո դարձնում ուումնական նյութ ոչ միայն մեզ համար այլ նաև այլ սովորողների համար։

Մաթեմատիկա + ՏՀՏ։ Սկսած մեր ուումնական դասերից գրեթե ամեն բան կապված է տեղեկատվական տեխնոլոգիաների հետ։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մաթեմատիկա առարկայի ուումնական նյութերը սովորողը կատարում է համակարգչով։ Ուումնական փաթեթները պատրաստվում են այնպես, որ սովորողին հեշտ և հասանելի լինի կատարել աշխատանքը համակարգչում։ Կառանձնացնեմ՝ Ուսումնասիրում ենք GeoGebra երկրաչափական ծրագրը նախագիծը։

Թեմա 5․ ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ
Հատկացվող ժամաքանակը-2ժամ:

Բովանդակային մասը.

  • Բլոգային ուսուցում, բլոգավարություն (դասավանդողի, սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ, դասավանդողի նախագծային փաթեթ, աշխատանքային նախագիծ)
  • Geogebra, math-o-mir ծրագրերի կիրառումը դասապրոցեսին։ 
           

    Գործնական աշխատանք 5.

Բլոգային ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում արդեն վաղուց իրողություն է: Կարևորն այն է, որ գործող իրողություն է: Հոդվածից կառանձնացնեմ ՝ ընդհանուր ձևակերպված պահանջները որևէ կերպ չեն խանգարում անհատ բլոգերին ինքնադրսևորվելու՝ բլոգի միջոցով ի ցույց դնելու իր անհատականությունն ու ասելիքը: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում յուրաքանչյուր ուսուցչի թույլ են տալիս ինքնադրսևորվելու։ Յուրաքանչյուր ուսուցիչ տարեսկզբին ներկայանում է սովորողին նախապես հրապարակված անհատական ծրագրով։ Ամեն շաբաթ ներկայացնում է իր բլոգում, շաբաթվա անելիքները, որը թե սովորողը, թե ծնողը կարող են տեսնել։

Թեմա՝ 6. Ուսումնական առարկայի ուսուցման գործընթացում սովորողների արժեհամակարգի ձևավորում
Հատկացվող ժամաքանակը-2ժամ:

Բովանդակային մասը.

Առավոտյան ընդհանուր պարապմուններ,մշակույթ, արժեքներ, նախասիրություններ, հետաքրքրություններ:

Գործնական աշխատանք 6.

  • Անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության բաղադրիչներից արժեհամակարգի ձևավորման բաղադրիչին:
  • Կարդալ ստորև մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել.

«Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգ»

Մանկավարժությունը իմ պատկերացմամբ:

Կարդացի երկու հոդվածներն էլ։ Աշխատելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, 4-5-րդ դասարանի սովորողների հետ ամեն օր մասնակցում եմ առավոտյան ընդհանուր պարապմունքներին։ Ուսումնական պարապմունքների կազմակերպումը խթան է հանդիսանում օրդ սկսել լավ տրամադրությամբ։ Առավոտյան ընդհանուր պարապմունքների ժամանակ սովորում ենք խմբային երգեր ու պարեր, արտասանում, զբաղվում մարմնամարզությամբ, շփվում միմյանց հետ։

Թեմա 7․ Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը:
Հատկացվող ժամաքանակը-2ժամ:

Բովանդակային մասը.
ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ, Մեդիագրադարան
Գործնական աշխատանք 7.
Քննարկում.
Ուսումնական նյութերի ստեղծում, ուսումնական նյութի ստեղծման պահանջների արձանագրում
Այլոց ստեղծած ուսումնական նյութի փորձարկում
/ ընտրությունը կատարել Մեդիագրադարանից/։
Օրինակներ՝
Ով է ուզում դառնալ միլոնատեր
Մաթեմատիկական խաչբառերի փաթեթ
Բլոգում ներկայացրեք Ձեր կազմած ուսումնական նյութերից որևէ մեկի փորձարկման արդյունքները (առավելությունը, թերությունները, բացթողումը, զարգացումը):

Այստեղ կցանկանամ ներկայացնել իմ ստեղծած մի քանի հետաքրքրաշարժ և օգտակար ուսումնական նյութերից․

Մաթեմատիկական խաչբառ

Խաղ՝ հաջորդական թվեր թեմայի շուրջ

New Year numbers

Թեմա 8․ Սովորողների ուսումնական գործունեության միավորային և ձևավորող գնահատումը
Հատկացվող ժամաքանակը-3ժամ:

Բովանդակային մասը.

  • ինքնագնահատում
  • սովորողի անհատական պլան
  • ստուգատեսներ, ցուցադրություններ, ցուցահանդեսներ, համերգներ
  • ֆլեշմոբներ

Գործնական աշխատանք 8.

Մաթեմատիկա առարկայի գնահատում․ իմ մոտեցումը

Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների կողմից առարկայական չափորոշիչների ու ծրագրերի պահանջների կատարումը։ Գնահատման հիմնական նպատակն է.

  • սովորողի գիտելիքների, կարողությունների ու հմտությունների տիրապետման ստուգումը,
  • արժեքային որակների ձևավորման ապահովումը և դրանց հիման վրա՝ ուսումնական գործընթացի կատարելագործման, ուսման որակի բացահայտումն ու վերահսկումը,
  • գնահատումը նպաստում է նաև սովորողի ինքնահաստատմանը և ինքնազարգացմանը։

Հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու հիմնական տեսակներ՝ ամփոփիչ և ձևավորող գնահատում։ Ամփոփիչ գնահատման նպատակն է աշակերտի առաջադիմության գնահատումը ժամանակի որոշակի հատվածում և գրանցելու ու հրապարակելու առաջադիմության առկա մակարդակը։ Ձևավորող գնահատման նպատակն է ստուգել աշակերտի` գիտելիքի յուրացման մակարդակը ժամանակի որոշակի հատվածում։

Ես աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, որտեղ սովորողի գնահատումը կատարվում ՝ ըստ գնահատման կարգի։ Դասավանելով 4-5-րդ դասարանի սովորողներին իրենց գնահատումը կատարում եմ՝ բանավոր հարցումից, գործնական աշխատանքներից, հանձնարարված նախագծային աշխատանքներից, բլոգային աշխատանքներից: Սովորողը անբավարար գնահատական է ստանում է միայն այն դպքում, եթե չի կատարում նախագծային աշխատանքները և հնարավորություն ունի այն շտկելու մինչև կիսամյակի ավարտը:

Կարևոր է, որ յուրաքնաչյուր սովորող սովորի ո՛չ թե գնահատականի, այլ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու համար:
Lրացուցիչ։ Կարդալ, ծանոթանալ։

Թեմա 9․ Դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները և ռազմավարությունները ուսումնական առարկայի համատեքստում 

Հատկացվող ժամաքանակը-5ժամ:

Բովանդակային մասը․

  • «Սովորող-սովորեցնող» նախագիծ
  • անհատականացված ուսուցում, անհատական պլան
  • ինքնակրթության նախագծեր
  • սովորողի ընտրությամբ գործունեություն։

Գործնական աշխատանք 9.

Նայել  մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրները, ներկայացնել լուծումները
Խնդիրներ 1
Խնդիրներ 2

Չորրորդ մակարդակ

Վերապատրաստման ամփոփում

Ավարտելով պարտադիր ատեստավորման եթակա ուուցիչների վերապատրաստման մի քանի փուլերը այժմ իրականացնում ենք՝ առարկայի դասավանդման մեթոդիկայի վերապատրաստուման փուլը։ Վերապատրաստման դասընթացը վարում է՝ Լիանա Հակոբյանը։

Առարկայի դասավանդման մեթոդիկայի վերապատրաստման ընթացքում ունենում ենք շաբաթական երեք հանդիպում։ Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ քննարկում ենք նախապես հրապարակված օրվա անելիքները։ Խոսում տրված թեմայի շուրջ, ներկայացնում կարծիքներ։ Ամեն թեմա ունեում է գործնական որևէ աշխատանք, ամենքս ներկայացնում ենք այդ աշխատանքը մեր բլոգի վերապատրաստման համապատասխան էջում՝ տե՛ս այստեղ։ Իմ կարծիքով պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումը կարելի է իրականացնել յուրաքանչյուր ուսուցչի բուն մասնագիտական թեմայի շուրջ, որը ավելի արդյունավետ կլինի։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն