Այս շաբաթ պարտադիր ատեստավորման 1-րդ խումբն իր դասընթացն անցկացրեց Լուսինե Ալեքսանյանի հետ։ Դասընթացի այս շաբաթվա բաղադրիչը համընդհանուր ներառումն էր։
Այն իր մեջ ներառում էր 7 թեմա, կազմված 10 ժամից։ Թեմայի շրջանակում ունեցանք հետաքրքիր և բովանդակային քննարկումներ, ծանոթացանք մի շարք փաստաթղթերի, մոտեցումների, մեթոդների հետ:
Այլ դպրոցներում դասավանդող ուսուցիչները կիսվեցին իրենց դպրոցի փորձով։ Մեզ ներկայացրեցին, թե իրենք ինչպես են անցկացնում- իրականացնում հատուկ կարիքով սովորողների կրթությունը։
Համընդհանուր ներառում հարցի շուրջ սեմինարները կրթահամալիրում շատ հաճախ է իրականացվում։
Կարծում եմ՝ այլ դպրոցների դասավանդողներին նույնպես կարող ենք ներառել սեմինարների մասնակցությանը, որը և իրենց և մեզ համար շատ օգտակար կլինի։