Posted in Վերապատրաստում

Համընդհանուր ներառում

Բաղադրիչները՝

  1.  Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ
  2. Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները — 5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ

Վերապատրաստող՝ Լուսինե Ալեքսանյան

Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ

Թեմա 1. Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ:

  • Ներառական կրթությունը կրթահամալիրում ․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Ուսումնասիրության նյութեր

Առաջադրանք

Ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգին, գրել նկատառումներ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Աշխատանք

Ըստ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգի յուաքանչյուր սովորող իրավունք ունի կրթվելու, անկախ իր ունեցած առանձնահատկություններից։ Կարգում շատ եմ կարևորում հետևյալ կետը, որն ինձ օգնում է նախապես հասկանալ, թե ինչպես աշխատեմ երեխայի հետ․

Սովորողի ընդունելությանը դրա տարբեր փուլերում մասնակցում են դպրոցի ղեկավարը,  դասավանդողներ, ներառականության մասնագետներ։ Մասնագետները կատարում են երեխայի կրթական կարիքի առաջնային (դպրոցական մակարդակի) գնահատում։

Կրթահամալիրում կարգը օգնում է ավելի համակարգված է իրականացնել առանձնահտուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպումը:

Ծրագրի մասնագետները կարգի համաձայն իրականացնում են խորհրդատվություն, աջակցում դասավանդողներին հատուկ կարիքով սովորողների հետ աշխատանքում: Դասարանում հատուկ կարիքով սովորողին մասնագիտական աջակցություն կարող են ցույց տալ համապատասխան մասնագիտական կրթություն՝ հոգեբանի, հատուկ մանկավարժի, սոցիալական աշխատողի որակավորում ունեցող դասվարը, դասավանդողները, կազմակերպիչը կամ ծրագրի մասնագետը: Սովորողի անհատական պլանում որպես հանրակրթական ծառայություն կարող են ներառվել թերապևտիկ պարապմունքներ ուսումնական ագարակում, լողավազանում, բրուտանոցում, ջերմոցում՝ շաբաթական մեկ անգամ։ Հավելյալ պարապմունքի անհրաժեշտության դեպքում այն կազմակերպվում է որպես լրացուցիչ ուսուցում։

Առաջադրանք

Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 

«Ներառական կրթության բարելավումը կրթահամալիրում» Աննա Գանջալյան
«Ներառական կրթություն» Ազնիվ Գալստյան

«Չկա ներառականություն, չկա մանկավարժություն» Մարիետ Սիմոնյան։

Աշխատանք

Կարդացի Մարիետ Սիմոնյանի «Չկա ներառականություն, չկա մանկավարժություն» հոդվածը։ Իրոք ներառականությունը լիարժեք ապրելու հիմնարար սկզբունքներից է և՛ ներառվողի, և՛ ներառողի համար։ Այս հոդվածում ներկայացված է, ոչ միայն առանձնահատուկ կարիքով սովորողին ուսումնական պրոցեսում ներառելը, այլ նաև մյուս բոլոր սովորողներին։ Յուրաքանչյուր սովորող ունի իր առանձնահատկությունները և միայն դրանք հաշվի առնելով կարող ենք նրանց ներառել ուսումնական գործընթացում։ Շատ դուր եկավ հայրենադարձ սովորողի պատմությունը։ Քանի որ ես դասավանդում եմ մաթեմատիկա առարկա նման սովորողների հետ աշխատում եմ հետևյալ տարբերակով․

Եթե հայերեն ընդհանրապես չեն խոսում համակարգչի օգնությամբ տվյալ ֆայլը թարգմանում ենք սովորողին հասանելի (հասկանալի) լեզվով և սկսում աշխատել։ Դա տևում է այնքան ժամանակ երբ սովորողը հայերենը սկսում է յուրացնել և փուլ առ փուլ անցնում ենք հայերենին։

Թեմա 2. Սովորողների կրթական կարիքները, բազմազանության տեսակները, հաճախ հանդիպող կրթական կարիքների առանձնահատկությունները:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթությունը գործնականում (ուսումնամեթոդական ձեռնարկ): Հեղինակ՝ Սյուզաննա Պետրոսյան

Թեմային առնչվող նյութեր (նյութեր, տեսանյութեր, գործնական խորհուրդներ)Երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Սովորողների կրթական կարիքների բացահայտում և գնահատում:

Աշխատանք

Խոսքի զարգացում նկարի միջոցով, Աննա Օհանյան

Նոթբուքը որպես խոսքի զարգացման միջոց աուտիզմով սովորողների համար, Աննա Օհանյան

Ծանոթանալ, կարողանալ բացահայտել և ճանաչել երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Կարողանալ տարբերել կրթական կարիքները: Քննարկել առանձին դեպքեր:

Թեմա 3. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ դպրոցական, տարածքային և հանրապետական մակարդակներ

Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում (մեթոդական ուղեցույց -ձեռնարկ)

Դպրոցական մակարդակի գնահատման թերթիկարդյունքների գրանցման թերթիկ

Առաջադրանքներ

Ծանոթանալ Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ ,  ըստ առաջնայնության դուրս բերել հինգ դրույթներ և հիմանվորել կարևորությունը: Անել կարգին ուղղված առաջարկներ:

Մեջբերումներ կարգից.

1. Դպրոցական մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն սովորողներին, ովքեր սահմանված կարգով գնահատվել և ճանաչվել են որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող:

Կարծում եմ սա ամենակարևոր կետն է կարգում։ Քանի որ սովորողը պետք է ըստ կարգի գնահատվի մասնագետի կողմից։

2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր սովորողին տրամադրվող աջակցող ծառայությունների ժամանակահատվածը, տևողությունը, ծավալը և տրամադրման գրաֆիկը մշակում է հաստատության աջակցության խումբը, հաստատվում է տնօրենի կողմից:

3. Աջակցության խմբի կազմում ընդգրկվում են հաստատության ուսուցչի օգնականը(ները), հատուկ մանկավարժը(ները), հոգեբանը, սոցիալական մանկավարժը և բուժքույրը: Եթե հաստատությունում չկան նշված մասնագետները, ապա նրանք հրավիրվում են տվյալ հաստատությունը սպասարկող Տարածքային կենտրոնից: Դպրոցական մակարդակում աջակցության խումբը, սերտ համագործակցելով ուսուցիչների և սովորողի ծնողների հետ, իրականացնում է դպրոցական մակարդակում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն ու կրթության արդյունավետ կազմակերպումը:

4. Եթե երեխայի դպրոցական մակարդակի Գնահատման արդյունքների վերլուծությունը չի վկայում երեխայի մոտ որևէ ֆունկցիայի խանգարման հավանականություն, ապա աջակցության խումբը մշակում է առաջարկությունների ցանկ՝ ծառայությունների տրամադրման և միջավայրային հարմարեցումների վերաբերյալ (դասավանդման մեթոդներ, տեղի և դասասենյակի վերադասավորումներ, ժամանակի կազմակերպում և այլն)

5.Աջակցող ծառայությունները սովորողին տրամադրվում են դասերից հետո՝ ըստ որոշված ծավալի և տևողության, սակայն օրական 1.5 ժամից ոչ ավելի։

Կրթահամալիրում  կարիքով սովորողի աջակցությունը կազմակերպվում է նաեւ դասի ընթացքում։

Սովորողի գնահատման թերթիկ՝

Գնահատման թերթիկ

Թեմա 4. Ներառող դասավանդում. Ռազմավարություններ, մեթոդներ, մոտեցումներ

Սովորողների ուսումնառություն ոճերը և ռազմավարությունները:
Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), ներառող դասավանդում:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթության ռազմավարություններ (դասագիրք)

Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), տեսանյութեր, Մանուկ Խաչատրյան

Ուսուցման համընդհանուր ձևավորում, տեսանյութ,  Արմինե Ավագյան, Վերգինե Եսայան

Համատեղ դասավանդման մոդելներ

Առաջադրանք

1.Ծանոթանալ ներառող դասավանդման հիմանկան սկզբունքներին, այդ թվում համատեղ դասավանդման մոդելներին, ուսումնառության համընդհանուր ձևավորմանը, սովորողների ռազմավարություններ, ուսումնկան ոճերին մեթոդներին, մոտեցումներին: Կազմակերպել քննարկում:

Համատեղ դասավանդման մոդելների մասին գրել հինգական նկատառումներ՝ առավելությունները և թերությունները: 

2.Ուսումնասիրել հետևյալ երկու հոդվածները, գրախոսել դրանիցից մեկը:
Ինչպես են տեխնիկական միջոցները փոխում հատուկ կարիքով սովորողների համար կրթությունը, Աննա Օհանյան
«Միասին» նախագիծը՝ որպես համագործակցության արդյունավետ ձև, Արևիկ Բաբայան

Աշխատանք

Համատեղ դասավանդման հինգ մոդելներն են

  1. աջակցող
  2. զուգահեռ
  3. թիմային
  4. այլընտրանքային
  5. ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդելով դասանանդում

Կարծում եմ արդյունավետ մոդել է աջակցող մոդելը։ Կարող ենք դասը սովորողին հասանելի դարձնել առանց թույլ կամ ուժեղ կարողություններով սովորողներին խմբերի բաժանելով։

Ինչպես են տեխնիկական միջոցները փոխում հատուկ կարիքով սովորողների համար կրթությունը, Աննա Օհանյան

Ծանոթացա Աննա Օհանյանի հոդվածին։ Իմ հետագա աշխատանքի մեջ արդյունավետ էր իմանալ․

  • Տեխնոլոգիա աուտիզմով երեխաների համար
  • Տեխնոլոգիա խուլ երեխաների համար
  • Տեխնոլոգիա տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար
  • Տեխնոլոգիա ուսումնական դժվարություններ ունեցող երեխաների համար

Ինձ համար նորություն էր․

Շատ սովորողներ մաթեմատիկան սովորում են տեսողականությամբ, այնպես որ տեսողական խնդիրներ ունեցող երեխաները կարիք ունեն այլ մեթոդի: Խոսող հաշվիչները, որ ստեղծել են  Independent Living Aids և AbleData ֆիրմաները, օգնում են երեխաներին իրականացնելու մաթեմատիկական գործողություններն առանց թղթի օգտագործման:
«Միասին» նախագիծը՝ որպես համագործակցության արդյունավետ ձև, Արևիկ Բաբայան

Ծանոթացա Արևիկ Բաբայանի հոդվածին։ Փորձում եմ իմ աշխատանքային նյութերը պատրաստելիս հիմք ընդունել երեխաների սիրելի խաղերը և այդ խաղերի օգնությամբ նոր նյութը փոխանցել սովորողին։

Նախագծի ընթացքում կիրառվող հիմնական մեթոդը խաղային թերապիան է, քանի որ խաղի մեջ դրսևորվում են երեխայի անձնավորությունը, նրա անհատական առանձնահատկությունները: Խաղը երեխայի կենսական գործունեության ամենից բնական ձևն է: Խաղի ընթացքում ձևավորվում է ակտիվ փոխներգործություն երեխայի և շրջակա աշխարհի միջև, զարգանում են նրա ինտելեկտուալ, հուզակամային, բարոյական որակները, ամբողջովին ձևավորվում է նրա անհատականությունը: Խաղը երեխային թույլ է տալիս ազատվել հուզական լարվածությունից և ֆրուստրացիայից, որոնք առկա են երեխաների և մեծահասկաների մոտ իրական հարաբերություններում: 

Թեմա 5. Կրթական ծրագրերի հարմարեցումներ, տարբերակված ուսուցում, անհատական ուսուցման պլանավորում

Կրթական ծրագրերի հարմարեցումները, առանձնահատկությունները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրթահամալիրում կիրառվող օրինակ)՝ ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններ

Համատեղ դասավանդում, Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել, տեսանյութ

Առաջադրանք

Ծանոթանալ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում գործող կրթական ծրագրերայինի հարմարեցումներին (առկա,հեռակա, հռավար, անհատական դասացուցակով աշխաանք) առանձնահատկություններին:
Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրթահամալիրում կիրառվող օրինակ)՝ ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններ

Գրել ԱՈւՊ-ին վերբերվող հինգ նկատառում: 

Կարևոր է սովորողի նախասիրությունների, լրացուցիչ կրթության, ինչպես նաև ընտրությամբ գործունեության մասին տեղեկությունների փաստագրումը։

Բլոգավարության հմտություններով արձանագրում ենք կարիքով սովորողի մեդիակարողությունները։

ԱՈւՊ -ում կարևոր է դասավանդողի և ծնողի` սովորողի կրթական կարիքների արձանագրումները, օբյեկտիվ եզրակացություն կատարելը։

Աշխատանք

Ծանոթ եմ կրթահամալիրում կիրառվող ԱՈՒՊ-ին։ ԱՈւՊ -ում կարևոր է ուսուցչի, կազմակերպիչի, դպրոցի հոգեբանի և ծնողի արձանագրումները սովորողի կրթական կարիքների, աստիճանի վերաբերյալ։ Կրթահամալիրի կատարած աշխատանքը, լավագույն օրնակ է այլ դպրոցների համար։

Թեմա 6. Համագործակցությունն ու փոխհարաբերությունները ներառական կրթության համատեքստում:

  • Սովորող-սովորեցնող նախագիծ
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Ուսումնական ճամբարներ
  • Խմբային աշխատանքներ
  • Համագործակցային նախագծեր
  • Ընտանեկան նախագծեր

Առաջադրանք

1․ Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 

Աշխատանք

Կարդացի երկու հոդվածներն էլ։ Կառանձնացնեմ Քնարիկ Ներսիսյանի հոդվածը։ Շատ կարևոր է ուսումնական այն միջավայրը, որտեղ սովորողը հաճախում է։ Հոդվածում մանրամասն նշված էր թե ինչպիսի ազդեցություն է ունենում սովորողների վրա կենդանիների հետ շփումը, լողը, ծեսերի, ճամփորդությունների մասնակցությունը։ Հոդվածից կառանձնացնեմ մի քանի հատվածներ․

Ներառական  համակարգը,  որի  հոմանիշն  է  հանրակրթությունը,  իրենից  ենթադրում  է`  համերաշխություն,  հոգատարություն,  ուսումնատենչություն:  Ներառական  կրթությունը  ենթադրում  է  համակարգի,  այլ  ոչ  թե  երեխայի  հարմարեցում:  Այստեղ  մեծ  նշանակություն  ունի  նաև  շրջակա  միջավայրը, ազդեցություն, որից առավել ցցուն մանկավարժական գործիք չկա:

Կենդանաթերապիան  հոգեթերապիայի  մի  ճյուղ  է,  որը   բավականին  էֆեկտիվ  մեթոդ  է:  Կենդանաթերապիաներից`  կանիսթերապիայով   սկսել  են  զբաղվել  դեռևս  20-րդ  դարի  50-ական  թվականներից`  եվրոպական  երկրներում:  Կենդանաթերապիաների  ժամանակ  ներգրավվում  են  նաև  այլ  կենդանիներ`  շներ,  դելֆիններ,  ձիեր:  Նրանք  նույնպես  ունենում  են  լավ  վերականգնողական  արդյունք  օգնելով  վերականգնել  հենաշարժողական  համակարգը:

Թեմա 7. Իրավիճակների լուծումներ (ինքնուրույն աշխատանք)

  • Ուսումնական նյութեր
  • Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ
  • Ինքնակրթություն

Աշխատանք՝

Շրջված դասարանի մեթոդով ծանոթանալ մոդուլի  <<Բովանդակություն>> բաժնում նշված նյութերին, կազմակերպել քննարկում։

Շնորհակալ եմ հետաքրքիր և արդյունավետ դասընթացի համար։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն