Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման մոդուլ
Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը, 15 ժամ
Առաջին պարապմունք․ 3 ժամ
Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․
- հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 18 1,2 կետերմ հոդված 27, կետ 7։
- հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ
Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա պատասխանեք հարցերին․
- ե՞րբ են գնահատում
- ո՞վ է գնահատում
- ի՞նչն են գնահատում
- ինչպե՞ս են գնահատում
Գնահատել սովորողին, ինձ համար աշխատանքային գործընթացիս ամենաբարդ փուլն է։ Գնահատման գործընթացը կբաժանեմ երկու կետի գնահատանիշ և գնահատում։ Գնահատանիշ դնելիս փորձում եմ առաջնորդվել այն հանգամանքով, որ գնահատանիշը սովորողի կարևորագույն նպատակը չպետք է դառնա։ Նույնիսկ 4-րդ դասարանի ստուգատեսի ժամանակ, յուրաքանչյուր սովորող իր էլեկտրոնային նամակին ստացավ գրված աշխատանքը և ճիշտ պատասխաններով աշխատանքը։ Ամեն սովորող ինքը հաշվեց իր թվանշանը։ Ինձ համար լավագույն գնահատումը, սովորողին ոգևորել, մոտիվացնելն է։ Դա նույնպես գնահատման մի տարբերակ եմ համարում։ Միշտ երեխաներին գնահատելիս հիշում եմ իմ օրինակը, դպրոցում։ Գնահատման այն մեխանիզմները, որոնք ինձ դուր չեն եկել, փորձում եմ չկրկնել։ Երբ սովորողը սկսում է սովորել գնահատանիշի համար նրա գիտելիքները դրանից դժվար, թե ավելանան։ Իհարե սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Գնահատելիս պետք է առանձնացնենք նաև կրթության հատուկ կարիքով սովորողների գնահատումը։
«Գնահատումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Սովորողի ուսումնական աշխատանքի ընթացիկ գնահատման մեջ կարևորվում է սովորողի ջանքի (ուսումնական աշխատանքի քանակ) և ուսումնական աշխատանքի արդյունքների արձանագրումը: Սովորողի ուսումնական բլոգը (5-րդ դասարանից սկսած՝ պարտադիր է ունենալ և վարել անհատական բլոգ) նրա աշխատանքին և զարգացմանը հետևելու հարմար գործիք են. այդտեղ երևում են սովորողի խոսքային, տեխնոլոգիական հմտությունների զարգացումը, աշխարհայացքի և մշակութային մակարդակի զարգացումը, հետաքրքրությունները (լրացուցիչ կրթությունը): Դասավանդողը, ծնողը, ընկերները սովորողի բլոգի պարտադիր ընթերցողներն են»։
- ե՞րբ են գնահատում
Գնահատում են, որևէ նախագծային աշխատանքի ամփոփման ժամանակ։ Իհարկե դա կարող է գնահատանիշ չլինել, այլ գնահատել իրենց արած աշխատանքը՝ շատ վատ, վատ, լավ, շատ լավ և գերազանց տարբերակներով։
- ո՞վ է գնահատում
Ուսուցիչը և սովորողը։ Շատ կարևոր է, որ սովորողը կարողանա ինքն իր կատարած աշխատանքը ներկայացնել, ինչպես նաև իր յուրաքանչյուր արված աշխատանքի համար ինքն իրեն գնահատել։
- ի՞նչն են գնահատում
Սովորողի կատարած աշխատանքը, աշխատանքի ընթացքը, աշխատանքի արդյունքը։ Սովորողի խմբում աշխատելու կարողություները, վարքը, ակտիվությունը(իհարկե այստեղ մի փոքր զգույշ պետք է լինել, քանի որ շատ սովորողներ կան, ոքեր դասարանում պասիվ են բայց մեկ է աշխատում են։ Իրենց առաձնահատկություներից մեկն էլ այն է, որ չեն սիրում շատ խոսել։)
- ինչպե՞ս են գնահատում
Գնահատանիշ, թե գնահատում։ Ինձ համար գնահատումը կարող է լինել, որևէ խոսքի, ժպիտի, խրախուսելու միջոցով։
Երկրորդ պարապմունք 3 ժամ
Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։
Մոտիվացնելու, գրանցու սովորողի առաջադիմությունւ
Գնահատումը օգնում է պարզել սովորողի գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մակարդակը։ Այն սովորողին ոգևորելու միջոց է։ Գնահատել կարելի է առանց գնահատանիշի, որը կարծում եմ մի քանի անգամ ավելի արդյունավետ կլինի։
Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։
Սովորողներին խրախուսելը, ոգևորելը նույնպես գնահատման միջոց է։ Խրախուսելով սովորողին իր որևէ լավ արարքի համար, դրդում ես էլ ավելի լավ արարքներ կատարելուն։ Այդպսի լավ արարքներից մեկն էլ սովորելը կարող է լինել։
Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։
- սովորողի ուսումնական գործունեության, դրա արդյունքների գնահատումը, կրթական մի աստիճանից մյուսին անցնման հնարավորության ապահովումը,
- ուսումնական նյութի յուրացման մակարդակի բացահայտումը,
- ուսուցիչ-սովորող-ծնող համագործակցության ապահովումը,
- ուսումնական նյութերի, ուսուցման մեթոդների կատարելագործման ապահովումը,
- դասավանդողների մասնագիտական զարգացման ապահովումը,
- դպրոցի հանդեպ ծնողական համայնքի վստահության ձևավորումն ու ամրապնդումը։
Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։
- օբյեկտիվություն
- արդարություն
- հուսալիություն
- անկողմնակալություն
- հավաստիություն
- հիմնավորվածություն
- մատչելիություն
- թափանցիկություն
Երրորդ պարապմունք 3ժամ
«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։
Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։
Համամացանցի հղումները՝ ձևավորող գնահատում և միավորային գնահատում
«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝
1) գիտելիք.
2) հմտություն.
3) դիրքորոշում.
4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI
Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։
Միշտ փորձում եմ ամեն սովորողի հնարավորության անհատական մոտեցում ցույց տալ։ Երբ պետք է գնահատեմ, որևէ սովորողի ուսունական ձեռքբերումները հաշվի եմ առնում նշված բոլոր կետերը, առանց բաղադրիչների առանձնացման։
Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։
Ես դասավանդում եմ մաթեմատիկա։ Քանի որ դասավանդում եմ 4-5-րդ դասարաններին, կարծու եմ յուրաքանչյուր սովորողի պետք է հնարավորություն տալ ինքնադրսևորվելու և սեփական կարծիքը արտահայտելու։ Խնդիրներ լուծելիս յուրաքանչյուր սովորող կարող է ազատ իր միտքն արտահայտել։ Արժեքային համակարգում կարևոր է սովորողի ներգրավվածությունը իր դասարանական միջավայրում, իր ընկերների միջավայրում։
Չորրորդ պարապմունք 2 ժամ
«39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։» Հանրակրթության պետական չաթորոշիչ, բաժին IX։
Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։
Երկու բաղադրիչ կարող եմ առանձնացնել, որպես նորություն։ Առաջինը, որ գնահատման 10 միավորային սանդղակում չկա անբավարար սանդղակ և գնահատանիշը ցույց է տալիս աշակերտի հաջողության որևէ մակարդակ։ 10 միավորանոց սանդղակի կիրառումը դառնում է անիմաստ, քանի որ գնահատման համակարգում պետք է նշվի, որն է նվազագույն շեմը, որ գնահատվողը՝ սովորողը որևէ ձգտում ունենա հասնել արդյունքի իր ուսումնական գործունեության մեջ:
«44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի»: Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։
Համարեք, որ ընդգրկված եք 4-րդ դասարանցու ուսումնական առաջադիմության բնութագիրը ստեղծող խմբում։ Ի՞նչ կընդգրկեիք այդ բնութագրում։
- Բանավոր և գրավոր խոսքային կարողություններ, հմտությունները
- Ուսումնական ծրագրով ներկայացված գիտելիքի յուրացման աստիճանը
- Մեդիահմտությունները
- Ուսումնական օրացույցով որոշված նախագծերի մասնակցումը
- Ուսումնական ճամփորդություններին, ժամերգություններին, ուրբաթ-համերգներին մասնակցություն
Հինգերորդ պարապմունք 2 ժամ
Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։
Նախագծերի փաթեթ․
2021-2022 ուսումնական տարվա աշխատանքների ներկայացում
Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները․
- Նախագծի անվանում
- Նախագծի իրականացման վայր
- Նախագծի մասնակիցներ
- Նախագծի ժամանակահատված
- Նածագի նպատակը
- Նախագծի խնդիրները
- Նախագծի իրականացման ընթացքում անհրաժեշտ գործիքները
- Նախագծի ընթացքը (ըստ փուլերի, մանրամասն ներկայացում)
- Նախագծի բովանդակությունը
- Նախագծի ընթացքում ունեցած արդյունքները
- Նախագծի վերջում ունեցած արդյունքներ
Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։
Նախագծի արդյունքները ամփոփելիս ուշադրություն եմ դարձնում մի քանի կետերի․
- սովորողի մասնակցությունը նախագծին
- սովորողի ներդրած ջանքը նախագծի իրականացման ժամանակ
- սովորողի, իր կարողությունների սահմանում, որևէ հաջողության գրանցում