Posted in Վերապատրաստում

Դիրքորոշում և արժեք

Վերապատրաստող՝ Մարիետ Սիմոնյան

Դասընթացի ծրագիր

Ժամաքանակը՝ 10 ժամ,
Կրեդիտների քանակը՝ 1 կրեդիտ

Հանդիպման վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ
Հանդիպման ժամը վերապատրաստող մասնագետի հետ՝ 15։00-16։00 

Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստման կարգ

Դիրքորոշում և արժեք թեմայի մոդուլ։

 Թեմա 1.

Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների «դիրքորոշում» և «արժեք» բաղադրիչները։

Կարդալ «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները: Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

  1. քաղաքացիական դիրքորոշում
  2. ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում
  3. Ժողովրդավարական մշակույթ,
  4. ժողովրդավարություն,
  5. մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,
  6. մշակութային բազմազանություն,
  7. իրավունքի գերակայություն,
  8. օրենքի գերակայություն, արդարադատություն,
  9. հավասարություն,
  10. արդարություն։

Ինձ համար քաղաքացիական դիրքորոշումը սոցիալական կամ մշակութային խումբ է, որի նկատմամբ անհատն ունի պատկանելության զգացում։ Յուրաքանչյուր անհատ պատկանում է բազմաթիվ խմբերի, և քաղաքացիական դիրքորոշման վերաբերմունքը հնարավոր է դրսևորվի ցանկացած թվով այդպիսի խմբերի նկատմամբ։ Քաղաքացիական դիրքորոշումը իր մեջ ներառում է համայնքի ներսում այլ անձանց նկատմամբ հաշվետվողականության և սեփական որոշումների և գործողությունների համար պատասխանատվություն կրելու զգացում։ Քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդիկ իրենց սեփական շահերից չեն հրաժարվում հանուն համայնքի շահի, այլ մյուս անհատների հետ գործում են ընդհանուր և տարածված շահերի հասցեագրման ուղղությամբ։

Ժողովրդավարությունը հասարակության յուրաքանչյուր անդամի համար պահանջում է մի շարք իրավունքների ապահովում։ ժողովրդավարական մշակույթի համար կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակի ելակետն այն համոզմունքն է, որ կրթական համակարգերի, դպրոցների ու համալսարանների հիմնական առաքելություններից մեկը պետք է լինի ժողովրդավարական քաղաքացիության նախապատրաստումը։ Սա նշանակում է հետևել, որ սովորողներն իմանան և հասկանան իրենց առջև ծառացած
մարտահրավերները և իրենց որոշումների հետևանքները, թե ինչ են իրենք
ի վիճակի անել և ինչ չպետք է անեն։

Ինչպիսի՞ հասարակությունում են ապրում և ապրելու մեր երեխաները։ Այս հարցի պատասխանի կարևոր մասն ընկած է այն կրթության մեջ, որ նրանց տալիս ենք այսօր։ Արդարության ու հավասարության սկզբունքները յուրաքանչյուր հասարակության գոյության հիմքերն են։ Որքան բարձր է արդարության պահանջը, և կայացած է արդարադատությունը, ինչքան հավասար հնարավորություններ են ստեղծված մարդկանց համար, և որքան գնահատված են մարդկանց ունակությունները տվյալ երկրում, այնքան հեշտ ու հաճելի է ապրելը։ Երեխաներին դասավանդելիս առաջնային դերակատարությունը տալիս եմ մարդկային արժանապատվությանը և մարդու իրավունքներին։ Յուրաքանչյուր անհատ պիտի ունենա այն գիտակցումը, որ բոլոր մարդկային էակները հավասար արժանապատվություն և արժեք ունեն՝ անկախ այն հանգամանքից, թե կոնկրետ ինչ խմբերի են պատկանում։

Ըստ այդմ, արժեքների շարքը իր մեջ ներառում է՝

  1. գիտակցում, որ բոլոր մարդկանց բնորոշ է ընդհանուր մարդասիրությունը
    և հավասար արժանապատվությունը՝ անկախ նրանց մշակութային
    պատկանելությունից, կարգավիճակից, ունակություններից կամ
    հանգամանքներից.
  2. գիտակցում, որ մարդու իրավունքները համամարդկային, անօտարելի
    և անբաժանելի են.
  3. գիտակցում, որ մարդու իրավունքները պետք է միշտ խթանել, հարգել
    ու պաշտպանել.
  4. գիտակցում, որ հիմնարար ազատությունները միշտ պետք է
    պաշտպանված լինեն, քանի դեռ դրանք չեն ստորադասում կամ
    խախտում այլոց մարդու իրավունքները.
  5. գիտակցում, որ մարդու իրավունքները հիմք են ծառայում որպես
    հասարակության հավասար անդամներ միասին ապրելու, ինչպես նաև
    աշխարհում ազատության, արդարության և խաղաղության համար։

Մշակութային բազմազանությունը կարևոր արժեք է հասարակության համար, մարդիկ կարող են սովորել և օգուտ քաղել այլոց բազմակարծությունից, մշակութային բազմազանությունը պետք է խթանել և պաշտպանել, պետք է ոգևորել մարդկանց, որ շփվեն միմյանց հետ՝ անկախ մշակութային տարբերությունների մասին իրենց ընկալումներից, իսկ միջմշակութային երկխոսությունից պետք է օգտվել հասարակության մեջ որպես հավասարներ՝ միասին ապրելու ու ժողովրդավարական մշակույթը զարգացնելու համար։ Նկատենք, որ մարդու իրավունքների արժևորման և մշակութային բազմազանության արժևորման միջև առկա է պոտենցիալ լարվածություն։ Մարդու իրավունքները առաջնային արժեքային հիմք ընդունած հասարակությունում մշակութային բազմազանության արժևորումը որոշակի սահմաններ ունի։ Այս սահմանները գծվում են մյուսների մարդու իրավունքները և ազատությունները խթանելու, հարգելու և պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Այդ պատճառով, այստեղ ենթադրվում է, որ մշակութային
բազմազանությունը միշտ էլ պետք է արժևորվի, քանի դեռ այն չի խախտում
մյուսների մարդու իրավունքներն և ազատությունները։

Թեմա 2

ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Համեմատեք մեր ծրագրերի, վերջնարդյունքների ստուգման կերպը չափորոշչային պահանջների հետ։

  1. Կարողունակությունները սովորողի կողմից ուսումնառության և դաստիարակության գործընթացում ձեռք բերված գիտելիքի, արժեքների, հմտությունների և դիրքորոշումների հիման վրա ըստ իրավիճակի արդյունավետ ու պատշաճ արձագանքելու ձևերն են։ Կարողունակությունները ձևավորվում են սովորողի ուսումնառության ընթացքում ուսուցման կազմակերպման տարբեր ձևերի, սովորողի կողմից ուսումնական առարկաների ծրագրերի բովանդակության յուրացման, ինչպես նաև ուսուցման գործընթացում դաստիարակության միջոցով և բխում են հանրակրթության հիմնական նպատակներից:
  2. Հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ ծրագրերի սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները նկարագրում են, թե հանրակրթական հիմնական ծրագրերի կրթական
    աստիճանների ավարտին սովորողը ինչ պիտի իմանա, կարողանա անել և հասկանա։ Վերջնարդյունքներն ուղղված են կարողունակությունների ձևավորմանը։
  3. Միջնակարգ կրթության կարողունակություններն են
    1) լեզվական գրագիտություն և կարողունակություն. սովորողները տիրապետում են հայոց լեզվին, գրավոր և բանավոր կերպով գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով և այլ օտար լեզուներով ըստ լեզվական կանոնների և իրավիճակների: Նրանք կիրառում են լեզուն` որպես ուսումնառության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք: Ընդհանուր գրագիտությունը կազմում է սովորելու և լեզվական հաղորդակցության հիմքը, որի հիման վրա կարող են ձևավորվել գրագիտության մյուս ձևերը (քաղաքացիական, բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, իրավական, առողջապահական, գիտատեխնիկական, թվային և այլն): Սովորողներն ընդունակ են բանավոր և գրավոր ձևերով ճանաչել, ըմբռնել, արտահայտել, ստեղծել և մեկնաբանել տարբեր հայեցակարգեր, փաստեր և կարծիքներ՝ օգտագործելով տարբեր առարկաներին և
    իրավիճակներին առնչվող տեսողական, ձայնային և թվային նյութեր.

    2) սովորել սովորելու կարողունակություն. սովորողներն ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ սովորում և աշխատում են կյանքի տարբեր իրավիճակներում։ Նրանք ճանաչում են իմացածի և չիմացածի
    սահմանները: Սովորողները ինքնակազմակերպվում են և ձևավորում են ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն։ Նրանք կարողանում են գնահատել սեփական և մյուսների ֆիզիկական ու հոգեբանական
    հնարավորությունները, սովորում են աշխատել ծանրաբեռնվածության պայմաններում։ Սովորելու ընթացքում աշակերտները ձևավորում են իրողությունները քննադատաբար և բազմակողմանի ուսումնասիրելու, վերլուծելու, ինչպես նաև ստեղծագործական ու նորարար մոտեցումներ կիրառելու ունակություններ: Սովորողները ձևավորում են համակարգային և ինտեգրված մտածողություն.
    3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն. սովորողներն ընդունակ են ինքնանդրադարձման և ինքնակազմակերպման միջոցով ձգտել ինքնաճանաչման: Նրանք ձևավորում են վստահություն սեփական ուժերի և կյանքի հանդեպ և հաջողությամբ կառավարում են սեփական ժամանակը, գիտելիքներն ու հմտությունները, կարողանում են դրսևորել առողջ և անվտանգ կենսակերպ, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշում  /կախված սովորողի նախասիրությունից և տարիքից/:
    Սովորողները դրսևորում են հարգանք, ազնվություն և պատասխանատվություն ինչպես սեփական անձի, այնպես էլ այլոց հանդեպ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից: Նրանք սոցիալական հարաբերություններում գործում են կառուցողական և համերաշխ, դրսևորում են ընկերակցելու
    ունակություն և կոնֆլիկտների խաղաղ և համագործակցային կարգավորման հմտություններ։ Տարբեր մշակույթների, կրոնների, աշխարհայացքների և կյանքի կազմակերպման անհատական պատկերացումների հետ առնչվելու արդյունքում սովորողներն ընդունակ են ճանաչել դրանց տարբերությունները.
    4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն. սովորողները նպաստում են ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության
    գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը։ Նրանք ճանաչողության միջոցով ձևավորում են սեր հայրենիքի նկատմամբ, գիտակցում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից բխող ազգային, պետական, հասարակական շահերն ու առաջնահերթությունները տարածաշրջանային և համաշխարհային
    մակարդակներում /ոչ բոլոր ուսումնական հաստատություններում/ :
     Սովորողներն արժևորում են մարդու կյանքն ու արժանապատվությունը, կարևորում են սեփական քաղաքացիական պարտքը, քաղաքացիական մասնակցության մշակույթը՝ որպես ժողովրդավարության կենսունակության հիմք: Նրանք ճանաչում են հասարակության կյանքի մշակութային, պետաիրավական և տնտեսական ոլորտներն ու համակողմանի վերլուծում դրանք, ցուցաբերում են նախաձեռնողականություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու, դրանք իրագործելու ունակություն և հետևանքների համար պատասխանատու
    լինելու պատրաստակամություն.
    5) թվային և մեդիա կարողունակություն. սովորողները տիրապետում են մեդիագրագիտության կանոններին ու հմտություններին. պատկերացնում են մեդիայի աշխատանքը և դերը ժողովրդավարական հասարակությունում,
    4/29/22, 11:07 AM https://www.arlis.am/documentview.aspx?docid=149792
    https://www.arlis.am/documentview.aspx?docid=149792 4/13
    կարողանում են կողմնորոշվել տեղեկատվության հոսքերում, գտնել և տարածել տեղեկություններ /կարող են տարածել, բայց ոչ վերլուծել/, քննադատորեն վերլուծել դրանք, գնահատում են մեդիայի ազդեցությունը սեփական և այլոց արժեքային պատկերացումների, դիրքորոշումների և գործողությունների վրա։ Թվային մեդիայի օգտագործման հնարավորությունների կողքին գիտակցում են նաև դրանց հետ կապված ռիսկերը, ունակ են գնահատելու և վերափոխելու իրենց վարքը թվային աշխարհում՝ անվտանգության, պատասխանատվության և էթիկայի տեսանկյունից։ Տիրապետում են մեդիա արտադրանք ստեղծելու տեխնիկական և ստեղծագործական հմտություններին, ինչպես նաև կարողանում են արդյունավետորեն կիրառել մեդիա գործիքները քաղաքացիական իրավունքների իրացման ու ժողովրդավարական
    գործընթացների մասնակցության նպատակով.
    6) մշակութային կարողունակություն. սովորողները ճանաչում են հայ մշակույթն ու մարդկային քաղաքակրթությունների մշակութային բաղադրիչները՝ որպես մարդկային զգացմունքների և գործողությունների
    կողմնորոշիչներ։ Նրանք արժևորում են սեփական ինքնությունը, ընտանիքի, համայնքի և պետության դերը, ունեն Հայաստանի աշխարհագրության, հասարակական-քաղաքական համակարգի և պատմության հիմնարար իմացություն: Աշակերտները ձևավորում են սեփական նախասիրություններ ազգային և համաշխարհային մշակութային ժամանակաշրջանների ուսումնասիրության ընթացքում։ Նրանք ի վիճակի են զարգացնել սեփական մշակութային ու գեղագիտական պատկերացումները՝ արժևորելով հոգևոր և նյութական ժառանգությունն ու մշակութային բազմազանությունը, ճանաչելով հայ և համաշխարհային գրականությունն ու արվեստը և ձևավորելով մշակութային գրագիտություն և ճաշակ. /վիճելի  է/
    7) մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն. սովորողներն առօրյա կյանքում օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության, մշակույթի և աշխատանքային ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների, բանաձևերի, մոդելների, կորերի,
    աղյուսակների միջոցով հասկանալու համար։ Աշակերտները կարողանում են ընկալել և արդյունավետ կիրառել վերացարկված և ընդհանրացված հասկացությունները և ճանաչել իրականության մեջ դրանց արտացոլումները:
    Նրանք ընկալում են բնագիտական մտածողության և աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական առաջընթացի միջև եղած փոխադարձ կապը։ Աշակերտներն ընկալում են տեխնոլոգիական գիտելիքի կիրառման հնարավորությունները մարդու պահանջմունքների համատեքստում, ճանաչում են մարդու գործունեության
    արդյունքում ի հայտ եկող փոփոխություններն ու սեփական պատասխանատվությունը. /մասնագիտական կողմնորոշում ունեցող աշակերտները/

    8) տնտեսական կարողունակություն. աշակերտները համարժեք վերլուծում և գնահատում են մասնավոր ձեռնարկատիրության, ժողովրդական տնտեսության և համաշխարհային տնտեսական մակարդակներում տեղի
    ունեցող տնտեսական գործընթացները և պետության դերը տնտեսության մեջ, ինչպես նաև այդ գործընթացներում ճանաչում, գնահատում և արժևորում են կնոջ և տղամարդու ունեցած դերը։ Նրանք հասկանում են
    հասարակության, տնտեսության և քաղաքականության միջև եղած փոխազդեցությունները։ Աշակերտներն ընկալում են տնտեսական և հասարակական կարգերն ու ճանաչում են բնության և հասարակության
    փոխազդեցությունները, ինչպես նաև կայուն զարգացման ու շրջակա միջավայրի պահպանության գործում սեփական դերն ու պատասխանատվությունը:

Թեմա 3

Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայով
Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան

Հոդվածը սկսնակ ուսուցիչների համար շատ օգտակար է։ Շատ եմ սիրում ընթերցել ու ծանոթանալ փորձառու ուսուցիչների աշխատանքներին։ Միշտ կարծել եմ ու կշարունակեմ այդպոս մտածել։ Եթե ուզում ես լինել լավ մանկավարժ երեք կարևոր կետեր պետք է քեզ հետ լինեն․

  1. Մանկավարժը պետք է սիրի իր աշխատանքը
  2. Մանկավարժի առկայությունը դասարանում վախի մթնոլորտ չպետք է առաջացնի
  3. Մանկավարժը պետք է սիրի սովորողին և արդյունքում կսիրվի, կհարգվի սովորողի կողմից

Սովորողների դիրքորոշմանը և արժեքներին ուղղված արդյունավետ մեթոդներ՝
Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ Բլեյան

Մեջբերումներ հոդվածից՝«…Արևի նման նայեցեք աշխարհին…», «Գործը՝ ծով, տեսնում եք,  փոփոխությունների մեր կյանքի հորձանուտում․․․»

Այս մեջբերումներում ամփոփված է կրթահամալիրի հիմնադրի հիմնական ասելիքը, դիրքորոշումը: Հոդվածում ներկայացվում էր 30-ամյա կրթահամալիրի գործունեության՝ ծով, անհոգնել գործի արդյունքում հասած հաջողությունները, տարիների ընթացքում հանրության կողմից ընկալելի-ընդունելի լինելը, որի շնորհիվ կրթահամալիրն այսօր ընդլայնում է իր ծավալները թե՛ տարածական և թե՛ համագործակցային: Հոդվածն ընթերցելիս զգում-ապրում ես հիմնադիր տնօրենի փոխանցած ոգևորությունը, ապրելու-ստեղծագործելու յուրաքանչյուր վայրկյանը, անսպառ էներգիան, արժեքները:

Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուրա Գանջալյան

Այս հոդվածում կարևորեցի համագործակցությունը հարևան երկրներ միջև՝ անկախ թշնամական, ոչ բարիդրացիական հարաբերություններից: Հետաքրքիր էր համագործակցային նախագծերի, առաջարկների ներկայացումը, որն էլ հենց ժողովրդավարական կրթության հիմնաքարն էր հանդիսանում: Կարևոր էր այն փաստը, որ կրթահամալիրի հիմնադրի հնչեցրած հրավեր առաջարկությունը տարիների ընթացքում դարձավ գործ: Իրականացվեցին միջազգային համագործակցային մի շարք նախագծեր ոչ միայն Վրաստանի և Թուրքիայի հետ, նաև այլ երկրների:

Թեմա 4. Շարադրեք «Դիրքորոշում և արժեք» թեմային համապատասխան Ձեր մանկավարժական գործունեությունը՝ ձեր փորձի նկարագրությամբ:

Երբ սկսեցի աշխատել որպես մանկավարժ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում պատկերացում անգամ չունեի, թե ինչպիսի բազմաբովանդակ ու պատասխանատու ճանապարհ է ինձ սպասվում։ Մանկավարժության մեջ հաջողություններ գրանցելու համար պետք է վայելես սովորողների սերը, վստահությունը ու հետաքրքրությունը քո նկատմամբ։ Երբ ձևավորվում է ուսուցիչ-սովորող ճիշտ փոխհարաբերություններ ամեն բան մի քանի անգավ ավելի հեշտ է ստացվում, քան երբ բացակայում է ուսուցիչ-սովորող ընկերությունը։

Մանկավարժական աշխատանքիս ընթացքում տարատեսակ դեպքերի եմ հանդիպել, որոնցից մեկը հիմա կփորձեմ ներկայացնել։

Մի տղայի եմ հիշում, ով փոխադրվել էր 4-րդ դասարան։ Հատուկ կարիքով սովորող էր, ու մայրիկը նախապես մինչ իր հետ ծանոթանալը ինձ տեղեկացրել էր, տղայի խնդիրների մասին։ Երբ առաջին անգամ խոսեցի տղայի հետ, տեսա որ ուզում է սովորե, որ իրեն հետաքրքրիր է, թե ինչ են անում իր ընկերները։ Որոշեցի իր համար անհատական աշխատանքներ ներկայացնեմ, որով կաշխատեինք միասին։ Տղայի խնդիրներից մեկը այն էր, որ նա շատ արագ մոռանում էր այն ինչ այդ պահին սովորում էր, այն ինչ այդ պահին կխոսեի։ Սկսեցինք միասին աշխատել քիչ-քիչ առաջ գնալով։ Որպիսի արդյունք ունենայինք ամեն օր տղայի հետ կրնում էինք իր նախորդ օրվա անցածը, ապա մի փոքր նոր բան սովորում։ Մոտ 3 ամիս անց առաջընթացը զգացվում էր։ Ամենահետաքրիրն այն էր, որ տղան մեծ ոգևորությամբ ամեն օր սպասում էր ինձ, թե երբ պիտի գամ, որ ինձ ասի ինչ է սովորել ու ինչ է հիշում իր նախորդ սովորածներից։ Երբ բավականին ժամանակ էր անեց մենք հասանք այն կետին, որ տղան առանց իմ ներկայության էլ մեկ է պարտադիր ինքն իրեն հիշեցնում էր այն ինչ սովորում էր։ Միայն այդ տղայի աչքերի փայլը, ուրախությունը տեսնելուց ևս մեկ անգամ հասկացա մասնագիտությանս կարևորությունը և պատասխանատվությունը։ Մանկավարժի հիմնական փորձը ձևավորվում է սովորողների հետ աշխատանքի ընթացքում, իսկ այս տղայի հետ աշխատանքը հատուկ կարիքով սովորողների հետ աշխատելու իմ առաջին փորձն էր։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն