Posted in Ճամփորդություններ, Նախագծեր

Գիտելիքի օր․ բարձունքի հաղթահարում՝ Մայրավանք

Օրը՝ սեպտեմբերի 1

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ

Վայրը՝ Սոլակի բարձունք՝ Ծաղկունյաց լեռներ, Մայրավանք

Մեկնումը՝ 09:00 Հյուսիսային դպրոցից

Ժամանումը՝ 16:00 Հյուսիսային դպրոց

Երթուղին՝ Երևան-Բջնի-Հրազդանի կիրճ-Սոլակ-Մայրավանք

Պատասխանատուներ` Ալինա Աղասյան, Անի Միրզոյան, Քրիստինե Շահբազյան, Սոֆյա Մամյան

Հաղթահարվող բարձունքը՝   Ծաղկունյաց լեռներ, Մայրավանքի բարձունք

Նպատակը՝

  • Հայրենաճանաչություն, մասնակցություն «Բարձունքի նվաճում» նախագծին:
  • Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու, արգելքները, դժվարությունները հաղթահարելու,միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Խնդիրները՝

  • Ճամփորդությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում
  • Ձևավորել ճամփորդելու-արշավելու կարողություններ (արգելքներ, դժվարություններ հաղթահարել, լեռ բարձրանալ և իջնել, պահպանել անվտանգության կանոնները, գիտակցել անզգույշ արարքների հետևանքները, ճիշտ քայլել, ճիշտ սնվել, դիտարկումներ կատարել, լուսանկարել, շրջակա միջավայրը մաքրել-խնամել )
  • Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում
  • Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու ( ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ

Անհրաժեշտ պարագաներ

  • սպորտային հագուստ, կոշիկ
  • արևային գլխարկ
  • ջրաման, ջուր
  • բրդուճներ
  • աղբի տոպրակ, ձեռնոց
  • թաց ու չոր անձեռոցիկ

Իրագործման փուլերը

  1. Տեղեկության հավաքում, ճշտում, երթուղու մշակում։
  2. Իրականացում. Ճանապարհն սկսում ենք Հյուսիսային դպրոցի բակից։ Ավտոբուսով հասնում ենք մինչև Սոլակ գյուղ, այնուհետև շարունակում ենք ճանապարհը քայլարշավով մինչև Մայրավանք։
  3. Ամփոփում. լուսանկարների հրապարակում, տպավորությունների տեքստային գրանցում, այլ նյութեր (հրապարակվում են սովորողների բլոգներում, Կրթահամալիրի կայքերում)։

Կանգառներ

  1. Կանգառ Բջնիի կիրճում, Հրազդան գետի մոտ, գետի ուսումնասիրություն
  2. Կանգառ Սոլակ գյուղի մոտ՝ Հրազդան գետի մոտ, գետի ուսումնասիրություն, էկոլոգիական աշխատանք
  3. Վերելիք դեպի Մայրավանք
  4. Վերադարձ 

Մասնակիցներ՝

  1. Կարինե Երիցյան
  2. Նարե Սարոյան
  3. Միլենա Մարտիրոսյան
  4. Մանե Եղիազարյան
  5. Լիա Մարտիրոսյան
  6. Լուսինե Մովսիսյան
  7. Արեգ Սողոյան
  8. Արեն Հարությունյան
  9. Մարիա Հարությունովա
  10. Գևորգ Մկրտչյան
  11. Աննա Գրիգորյան
  12. Յանա Կարապետյան
  13. Արմեն Խաչատրյան
  14. Մարկ Խալաթյան
  15. Սերգեյ Պողոսյան

Ամփոփում

Գիտելիքի օրը՝ Մայրավանքում. Սոլակի բարձունք

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն