Posted in Վերապատրաստում

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում

Թեմա 1 (5 ժամ)․ Ուսուցման կառավարման համակարգերի (LMS) ֆունկցիոնալ հնարավորությունները և այդ միջավայրի կիրառումը էլեկտրոնային դասընթացի ստեղծման, կազմակերպման և կառավարման գործընթացում

Բլոգային-գործնական աշխատանք՝

Թեմա 2 (5 ժամ)․ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ, էլեկտրոնային մատյան 

Բլոգային-գործնական աշխատանք՝

  • Էլեկտրոնային մատենավարության հմտություններ
  • Մատյանի լրացում․ հաշվառում, գնահատում, ամփոփում

Էլեկտրոնային մատենավարության հետ կապված չունեմ խնդիրներ, երկար ժամանակ է կիրառում եմ և ազատ կարողանում օգտվել։

Թեմա 3 (4 ժամ)․ Թվային առաջադրանքների ստեղծումը ուսուցման կառավարման համակարգերի թվային գործիքների միջոցով 

Բլոգային-գործնական աշխատանք՝

Թեմա 4 (2 ժամ)․ Առցանց գրատախտակի գործիքակազմը

Բլոգային-գործնական աշխատանք՝

Թեմա 5 (3 ժամ)․ Կրթական կայքերի էությունը, օգտագործման առանձնահատկությունները, ընձեռած հնարավորությունները

Բլոգային-գործնական աշխատանք՝

  • Կրթական կայքերի հղումների որոնում
  • Կայքերի գործածման առանձնահատկությունների ուսումնասիրություն
  • Նյութերի, պաշարների գործածում
  • Նյութի որոնում
  • Նյութի արժեհավատության գնահատում
  • Տարբեր կայքերում, ֆորումների գրագետ գրանցումներ

ԿԳՄՍՆԿՏԱԿԿԶՆԱԿ կայքերին ծանոթ եմ վաղուց։ Կայքերից օգտվել կարողանում եմ։ Սիրում եմ նոր օնլայն ռեսուրսներ գտնել և օգտագործել դասապրոցեսում։ Օգտվում եմ օնլայն գրատախտակներից, տարատեսակ մոնտաժային ծրագրերից տեսանյութեր պատրաստելու համար։ Ուսումնական աշխատանքների ժամանակ օգտվում եմ www.geogebra.org հարթակից։

Թեմա 6 (1 ժամ)․ «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում» բաժնի ամփոփում

Բլոգային-գործնական աշխատանք՝

  • Քննարկում
  • Ամփոփում

Ամփոփիչ պատում ՝

Պարտադիր վերապատրաստման առաջին շաբաթը անցկացրեցինք Նվարդ Սարգսյանի հետ։ Իրականացրեցինք 7 կետի ուսումնասիրություն։ Քանի որ բլոգավարության, հեռավար ուսուցման կազմակերպման և փաթեթների ստեղծման մեջ հմուտ էի, վերջիններս ինձ համար նորություն չէին։ Տեսանյութերի տեսքով մանրամասն ներկայացրեցի ուսուցման կառավարման համակարգերի (LMS) ֆունկցիոնալ հնարավորությունները և այդ միջավայրի կիրառումը էլեկտրոնային դասընթացի ստեղծման, կազմակերպման և կառավարման գործընթացում

Պատրաստեցի տեսանյութ, որտեղ ներկայացրեցի, թե ինչպես ենք հեռավար ուսուցման կազմակերպման ժամանակ թվային առաջադրանքներ ստեղծում ուսուցման կառավարման համակարգերի թվային գործիքների միջոցով․

Քանի որ հեռավար ուսուցման ընթացքում տարատեսակ էլեկտրոնային գրատախտակներ եմ կիրառել, հետևաբար ևս մեկ էլեկտրոնային գրատախտակ բացահայտեցի ինձ համար։ Գրատախտակի

Պարտադիր վերապատրաստման առաջին շաբաթվա ավարտին ինձ համար բացահայտեցի նոր էլեկրոնային գրատախտակի կիրառումը, որը կօժանդակի իմ առարկայի ուսուցման գործընթացին։ Բացի դրանից վերհիշեցի  Microsoft Teams հարթակի գործիքակազմի գործածությունը, ինչպես նաև՝ թվային առաջադրանքների ստեղծման գործիքակազը։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն