Posted in Մաթեմատիկայի ստուգատես

Ստուգատեսային ճամբար․ Չորրորդ կանգառ

Հյուսիսային դպրոց-պարտեզի 4-րդ դասարանի սովորողները շարունակում են իրականացնել՝ Մաթեմատիկայի ստուգատես 2022 նախագծային աշխատանքը։

Ստուգատեսային չորրորդ կանգառը պահանջում էր՝

Չորրորդ կանգառ՝ հեծանիվ և լող: Սովորողները հաշվում են 1-ից սկսված, զույգ թվեր ասած սովորողները գնում են հեծանվավարության, կենտ թվովը՝ լողի։

Մոտենում է սեղանին: Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Նստում է հեծանիվը, օգնականը միացնում է վայրկենաչափը: Հեծանիվը քշում է 30-40 մետր՝ գնալ, վերադառնալ: Օգնականը գրանցում է ժամանակը: Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով:

Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Գնում է լողավազան, օգնականը միացնում է վայրկենաչափը: Լողում ՝ ․․՞․ մետր՝ գնալ, վերադառնալ: Օգնականը գրանցում է ժամանակը: Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով:

Ավարտ՝ 

Աշխատանքային ֆոտոշարք՝

Մաթեմատիկայի ստուգատես․ 2022 սովորողների ստուգատեսային աշխատանքները

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն