Posted in Հաշվետվություն

Ուսումնական ծրագիր․ հեղինակային մասը

4-5-րդ դասարանների ուսումնական ծրագիրը մշակվել և ներկայացվել է մանկավարժության լաբորատորիայնին մինչ ուսումնական առաջին շրջանի մեկնարկը՝ Ուսումնական ծրագիր 4-5-րդ դասարաններ։

Ուսումնական ծրագրում, որպես հեղինակային մաս կարող եմ առանձնացնել ծրագրի թեմաներից օգտվելով ուսումնական նախագծերի ստեղծումը, այդ նախագծերի իրականացումը և ամփոփումները։ Աշխատանքային տարիների ընթացքում պատրաստել եմ տեսական նյութերի փաթեթ։

2020-2021 ուսումնական տարվա նախագծերի ներակայցում (օրացույց)

Օգտվելով ուսումնական ծրագրից այստեղ կարող ենք առանձնացնել նաև ուսումնական նյութերի հավաքագրումը։ Իրականում մենք ուսումնական նյութերը չենք ստեղծում, մենք այլ գրքերից, սոց․ հարթակներից վերցնում մշակում և դարձնում ենք ուսումնական նյութ մեր սովորողների համար, պահպանելով չափորոշչային կետերը։ Իմ կողմից ուսումնական փաթեթները ստեղծվում են ըստ դասարանների։ Քանի որ ես դասավանդում եմ հինգ դասարաններում փորձում եմ ներկայացնել ուսումնական նյութերը ըստ այդ դասարանների առանձնահատկությունների, կարողությունների ու հմտությունների․

2021-2022 ուսումնական տարվա աշխատանքների ներկայացում

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն