Մայիսի 2-ին մաթեմատիկների ամեն շաբաթյա հանդիպումը տեղի ունեցավ։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք մայիսյան հավաքին նախատեսված կլոր սեղանի բովանդակությունը։
Օրը՝ մայիսի 20
ժամը՝ 13:00
Մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:
Մայիսի 5-ին Հյուսիսային դպրոց-պարտեզի դասվարների հետ հանդիպումը տեղի ունեցավ, որի ընթացքում աշխատեցինք վերալցումներ թեմայի շուրջ։
4-5 դասարանի սովորողոների հետ իրականացրեցինք Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ նախագծային աշխատանքը։
Շաբաթվա ընթացքում աշխատեցինք շաբաթվա աշխատակարգում առանձնացրած թեմաների շուրջ ՝ Մայիսի 2-6. շաբաթվա անելիքներ
Շարունակում ենք մեր ինքնակրթույունը՝ Մաթեմատիկա դասավանդողին մայիսի համար։ Սկսեցի աշխատել բաժանելիության հայտանիշներ թեմայի շուրջ։