Գագարին նախագծում ընդգրկված գյուղերում ամառային ճամբար նախագծի շրջանակներում՝ ճամփորդական հրամանով տիար Բլեյանի և կրթահամալիրի մի խումբ աշխատողների հետ մեկնեցինք Զովաբեր և Դդմաշեն համայնքներ։
Արդեն երկրորդ անգամ եմ մեկնել Զավաբեր և Դդմաշեն համայնքներ՝ գեղեցիկ միջավայր, հյուրընկալ և հյուրասեր մարդիկ, որոնց հետ քննարկեցինք ամառային ճամբարի կազմակերպման հարցերը։
«Գագարին» պրոյեկտի հանրակրթության խորհրդի հավաք
Գործը մեր կիսատ հո չե՞նք թողնի․..
Երբ արդեն ետ էինք վերադառնում Երևան-Սևան խճուղու վրա մեր աչքը զարնեց քանդակագործ` Դավիթ Բեջանյանի «Հավերժության ժապավեն» պղնձաձույլ արձանին։ Այս անգամ որոշեցինք անտարբեր չանցնել, և նկատել թե ինչ վիճակում է գտնվում արձանը։ Քանդակի մոտավորապես 90 տոկոսը չկա, մնացել է միայն մետաղական կմախքը։ Քանդակի վերականգնումը և տարածքի բարեկարգումը՝ մայրուղու այս հատվածը զբոսաշրջային գրավիչ վայր կարող է դարձնել․
Ֆոտոշարք․


