Տևողությունը՝ 21․01․2021-22․01․2021
Մասնակիցներ՝
IT մեդիագրագետիկների ջոկատ
Նպատակը՝
- Ճամփորդություն դեպի Գյումրի
- Նոր մաթեմատիկական խաղերի ստեղծում
- Օգնել երեխաներին ձևավորելու ստեղծագործ մաթեմատիկական միտք
- Տրամաբանական խաղերի իրականացում
Խնդիրները՝
- Սովորողների տրամաբանական մտածողության զարգացում
- Սովորողների գործնական կարողությունների զարգացում
- Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ
Ընթացքը՝
Ճամփորդական նախագծով IT մեդիագրագետիկների ջոկատը կմեկնի դեպի Գյումրի։ Բացահայտումներով լի երկու օրերի ընթացքում սովորողների հետ կխաղանք տրամաբանական խաղեր։ Կստեղծենք մաթեմատիկական հետաքրքիր խնդիրներ։ Կառաջարկենք մեր մյուս ջոկատների ընկերներին լուծել մեր իսկ ստեղծած խնդիրները։
Արդյունքներ․
Խնդիրներից մի քանիսը իր բլոգում ներկայացնում է Հենրիկ Կարապետյանը
Մեր խումբը Երևանից ուղեվորվեց դեպի գյումրի ժամը 11:00-ին ճանապարհի վրա ծախսեցինք 2 ժամ։ Ժամը քանիսին հասանք Գյումրի։
Երևանից Գյումրի 144 կմ է,ծաղսեցինք 2 ժամ ինչ արագությամբ էինք ընթանում։