Posted in Խնդիրների փաթեթ

Վերջից լուծվող խնդիրներ

1․ Եթե Արամի մտապահած թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք  89, ապա կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։

2․ Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք  Նարեի մտապահված  թիվը։

3․ Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։

4․ Եթե մտքում պահված թիվը 20 անգամ մեծացնենք, իսկ ստացվածը մեծացնենք 20-ով, 140 կստացվի։ Ո՞ր թիվն են մտքումս պահել։

5․ Առաջին կանգառում ավտոբուսից իջան 3 ուղևոր, երկրորդ կանգառում՝ բարձրացան 6 ուղևոր, երրորդ կանգառում իջան 4 ուղևոր և բարձրացան 3 ուղևոր։ Արդյունքում ավտոբուսում մնացին 15 ուղևոր։ Սկզբում ավտոբուսում քանի ուղևոր կար։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն