Մոգական քառակուսի անվանում են այն աղյուսակը, որում 1, 2, 3, … թվերը գրված են մեկ անգամ և յուրաքանչյուր տողում, յուրաքանչյուր սյունակում, յուրաքանչյուր անկյունագծով գտնվող թվերի գումարը հավասար են իրար:
Խնդիր 1։ 3×3 քառակուսու վանդակներում տեղադրել 1-9 թվերը թվերը այնպես, որ այն ստացվի մոգական քառակուսի։

Խնդիր 2։ 3×3 քառակուսու վանդակներում տեղադրել 3-11 թվերը այնպես, որ այն ստացվի մոգական քառակուսի։

Խնդիր 3։ 3×3 քառակուսու վանդակներում տեղադրել 4-12 թվերը այնպես, որ այն ստացվի մոգական քառակուսի։
