Բարձունքի հաղթահարում. Արզական, Ս. Նեղուցի վանք

Վայրը՝ Նեղուցի սուրբ Աստվածածին եկեղեցի (Ծաղկունյաց լեռնաշղթայի Թեղենիս լեռնագագաթի ստորին հատված)
Ճամփորդության ամսաթիվը՝ սեպտեմբերի 27
Մեկնումը դպրոցից՝ ժամը 9:00
Ժամանումը դպրոց՝ ժամը 16:00
Մեքենան / Ford Transit 28 UL774/
Վարորդը / Արսեն/
Մասնակիցները՝ երրորդ դասարան
Ճամփորդության ղեկավարը՝ Ծաղիկ Գասպարյան
Օգնականը՝ Անի Միրզոյան
Ֆոտո-տեսա նկարահանման, ուղիղ եթերների պատասխանատուն՝ Անի Միրզոյան
Ճանապարհի տևողությունը՝ 54 րոպե
Մեկնումը՝ «Արևմտյան դպրոց»-ից, ժամը՝ 9:20
- Առաջին կանգառ՝ Արզական գյուղում
- Գյուղապետարանի մոտից Նեղուցի փողոցով քայլարշավ դեպի Նեղուցի վանք
- Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
- Երաժշտական դադար. Կոմիտաս. «Հա՛յր մեր», պարերգ «Կաքավիկ»
- Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
- Ազգային խաղեր
- Քայլարշավ դեպի Դալար գետի ափ
- Շրջակա միջավայրի ուսումնասիրություն
- Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
- Երաժշտական դադար. Կոմիտաս. պարերգ «Կաքավիկ»
- Քայլարշավ դեպի գյուղամեջ
Նպատակը՝ ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, մարզվել, սովորել արգելքներ հաղթահարել, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:
- Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու (նախագծելու) կարողություններ. ճամփորդության նպատակ, խնդիրներ, գործողությունների քայլաշար,
- Ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
- Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու ( ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
Խնդիրները՝
- տեսածից, լսածից առանձնացնել գլխավորը և մտապահել տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
- կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը. .ինչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում, որտեղ ենք դադարներ առնելու
- օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
- հավաքել ճամփորդական պայուսակ. ինչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչու
- հասկանալ խմբով ճանապարհորդելիս ընկերային պատասխանատվության նշանակության կարևորությունը
- իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
- ուսումնասիրել միջավայրը՝ շինություններ, բուսականություն
- կատարել հանրօգուտ աշխատանք. պահպանել մաքրություն
- լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
- պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականություն
Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները`
- Ուսապարկ
- Օրապահիկ, 1լ ջուր
- Գնդակ, պարան, հոլ
- Հեռադիտակ
- Կողմնացույց
- Մարզական համազգեստ, տաք հագուստ, արևապաշտպան գլխարկ
- Նկարչական պարագաներ/գոաշ,վրձին, թուղթ/
- Թվային միջոցներ` ֆոտոխցիկ
Արշավական-ճամբարականը`
- չի ուշանում
- չի տրտնջում
- չի հոգնում
- չի խուսափում դժվարություններից
- օգնում է ընկերոջը
- մաքուր է պահում շրջապատը
- ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
- լուսաբանում է, պատմում, ներկայացնում
- իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր
Արդյունքներ՝