
Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը, գիտելիքներով զինված մարդը անպարտելի է: Մ. Գորկի
Օրը սկսեցինք Արևմտյան դպրոց-պարտեզում։ Հանդիպեցինք՝ Էդմոն Փաշինյանի, Մարինե Մկրտչյանի, Առնոլդ Միքայելյանի, Գևորգ Հակոբյան և Տաթև Բլեյանի հետ։
Այցելեցինք ագարակ, ծանոթացանք այնտեղ գտնվող կենդանիների հետ։ Օգնեցինք ագարակի աշխատակազմին։ Բաժանվեցինք մի քանի խմբերի և յուրաքանչյուրս կատարեց իրեն հանձնարարված աշխատանքները։Կերակրեցինք ձիերին, ինչպես նաև հասցրեցինք ձիավարել։
Հանդիպեցինք Մարինե Մկրտչյանի հետ։ Միասին երգեցինք ազգային պարերգեր՝ <<Լորիկը>> և «Հալել եմ եղը, յար ջան»։ Խաղացինք ազգային խաղ՝ <<Ժնջիլ, ժնջիլը>>։ Սովորեցինք ազգային պարեր։

Առնոլդ Միքայելյանի օգնությամբ վերհիշեցինք շախմատի որոշ կանոններ։
Ունեցանք մանկավարժական զրույց Գևորգ Հակոբյանի հետ։ Նրա օգնությամբ վերհիշեցինք մեր դպրոցական տարիները, այտ տարիներն մեզ հետ կատարված ամենազավեշտալի դեպքերը։

Վերջում Տաթև Բլեյանի հետ մշակեցինք «Արտագնա ճամբար Արատեսում» նախագիծը։