4․3 դասարան

Լրացուցիչ առաջադրանքների փաթեթ

Հունվարի 17-21

Թեման՝ Բազմապատկման տեղափոխական հատկությունները

Առաջադրանքներ

Հունվարի 10-14

«Ուսումնական ձմեռ․ 2021-2022 ուս․ տարի» նախագծի ամփոփում

Դեկտեմբերյան ֆլեշմոբի խնդիրների քննարկում

«Ուսումնական ձմեռ․ 2021-2022 ուս․ տարի» նախագիծ

Առաջին փուլ։ Սիրելի սովորող կազմիր մեկ Ամանորյա խնդիր

Երկրորդ փուլ։

Սիրելի սովորող ընտրի՛ր քեզ հետաքրքրող թեման և աշխատի՛ր։ Աշխատանքի արդյունքները ձայնագրում ենք, ովքեր ցանկանում են կարող են տեսաֆիլմ պատրաստել։

Դեկտեմբերի 20-24 (շաբաթվա անելիքներ)

 Դասարանական և տնային առաջադրանքներ։ Գումարման տեղափոխական հատկությունները։

Ինքնաստուգման ամփոփ ֆայլը 4-րդ դասարան

Ուսուցման առաջին շրջանի ամփոփում․2021թ. սովորողների աշխատանքները — սիրելի սովորողներ փոխանցեք պակասող հղումները

Դեկտեմբերի 13-17 (շաբաթվա անելիքներ)

Դեկտեմբերի 16-17

Մաթեմատիկան Ամանորին նախագծային աշխատանք

Մաթեմատիկական խաղը տեսնելու համարանցի՛ր հղումով

Ուսումնական առաջին շրջանի ամփոփումները ավարտում ենք և հղումները փոխանցում ինձ։

Դեկտեմբերի 15

Նախ կքննարկենք նախորդ շաբաթվա փաթեթի հետևյալ խնդիրները․

11․ 5 տարի առաջ   իմ և տատիկիս տարիքների գումարը  66 էր: Որքա՞ն մեր տարիքների գումարը 3  տարի հետո։

12․ Ես 9 տարեկան եմ, մայրիկս ինձանից մեծ է 25  տարով, հայրիկս  մայրիկիցս մեծ է  3 տարով։ 6 տարի հետո հայրիկս քանի՞   տարով մեծ կլինի ինձանից։

13․ Ես 8 տարեկան եմ, եղբայրս 3 տարով փոքր է ինձանից, մայրիկս 28 տարով մեծ է եղբորիցս: Հայրիկս 4 տարով մեծ է մայրիկիցս: 5 տարի հետո  հայրիկս քանի՞ տարով մեծ կլինեն ինձանից։

Պատասխանում ենք հետևյալ հարցերին (շարունակում տանը)

  • Վերնագրի՛ր — Ուսումնական առաջին շրջանի ամփոփում․ 2021թ
  • Պատումի տեսքով ներկայացրու քո ուսումնական տարվա աշխատանքը
  • Մասնակցել եմ ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբերին։ Այո-ոչ
  • Իմ մաթեմատիկա բաժնի հղումը

Եթե  ինքնաստուգումը  չես ավարտել, մինչև օրվա ավարտը լրացրո՛ւ, ուղարկի՛ր։

Դեկտեմբերի 14  Ինքնաստուգում

Դեկտեմբերի 6-10 (շաբաթվա անելիքներ)

Դեկտեմբերի 9-10

 Խնդիրներ տարիքների վերաբերյալ (Փաթեթում աշխատելու ենք երկու դասաժամ։ Չենք մոռանում ավարտելուց հետո ֆայլը տեղադրել բլոգում: )

Սիրելի սովորող․

  • Ներկայացրու ընդանիքիդ անդամներին
  • Նշիր իրենց տարիքները
  • Տարիքները դասավորիր աճման կարգով
  • Տարիքները դասավորիր նվազման կարգով
  • Այժմ կազմի՛ր խնդիր ընտանքիքիդ անդամների տարիքներով

Դեկտեմբերի 8

Հարցերի պարզաբանում: Թեմայի ամփոփում

Հաշվի՛ր արտահայտության արժեքը ՝ Դասարանական և տնային առաջադրանքներ (Կատարում ենք դասարանում, այն ինչ-որ կմնա շարունակում ենք տանը։ Չենք մոռանում ֆայլը տեղադրել բլոգում)

Դեկտեմբերի 7

Հարցերի պարզաբանում:

Փակագծեր պարունակող արտահայտություններ՝ Դասարանական և տնային առաջադրանքներ (Կատարում ենք դասարանում, այն ինչ-որ կմնա շարունակում ենք տանը։ Չենք մոռանում ֆայլը տեղադրել բլոգում)

Նոյեմբերի 29-դեկտեմբերի 3(շաբաթվա անելիքներ)

Դեկտեմբերի 3

Ինքնաստուգում (աշխատանքը կստուգվի դասարանում)

Դեկտեմբերի 2

Հարցերի պարզաբանում:

Տեքստային խնդիրների լուծում (Կատարում ենք դասարանում, այն ինչ-որ կմնա շարունակում ենք տանը։ Չենք մոռանում ֆայլը տեղադրել բլոգում)

Դեկտեմբերի 1

Հարցերի պարզաբանում: Կրկնում ենք բազմապատկման աղյուսակը։ Մտքի վարժանք(բանավոր հաշվարկներ)

Տարբեր կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ․ Դասարանական և տնային առաջադրանքներ (Կատարում ենք դասարանում, այն ինչ-որ կմնա շարունակում ենք տանը։ Չենք մոռանում ֆայլը տեղադրել բլոգում)

Նոյեմբերի 30

Հարցերի պարզաբանում: Կրկնում ենք բազմապատկման աղյուսակը։ Մտքի վարժանք(բանավոր հաշվարկներ)

Միևնույն կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ․ Դասարանական և տնային առաջադրանքներ (Կատարում ենք դասարանում, այն ինչ-որ կմնա շարունակում ենք տանը։ Չենք մոռանում ֆայլը տեղադրել բլոգում)

Նոյեմբերի 22-26 (շաբաթվա անելիքներ)

Նոյեմբերի 26

Նոյեմբեր ամսվա ֆլեշմոբ.

Ընտրի՛ր քեզ հետաքրքրող տարբերակը, լուծի՛ր խնդիրները և պատասխանները լրացրո՛ւ համապատասխան տեղում: Վերջում չմոռանաս սեղմել ներքևի կապույտ կոճակը: Պատասխաններն ընդունվում են մինչև  նոյեմբերի 28-ը՝ ժամը 23:59:

Նոյեմբերի 25

Հարցերի պարզաբանում

Պարագիծ և մակերես․ փաթեթ 2դասարանական և տնային առաջադրանքներ (Կատարում ենք դասարանում, այն ինչ-որ կմնա շարունակում ենք տանը։ Չենք մոռանում ֆայլը տեղադրել բլոգում, մաթեմատիկա բաժնում)

Նոյեմբերի 24

Հարցերի պարզաբանում

Պարագիծ և մակերես․ փաթեթ 1 — դասարանական և տնային առաջադրանքներ (Կատարում ենք դասարանում, այն ինչ-որ կմնա շարունակում ենք տանը։ Չենք մոռանում ֆայլը տեղադրել բլոգում, մաթեմատիկա բաժնում)

Նոյեմբերի 23

Հարցերի պարզաբանում

Մտքի վարժանք(բանավոր հաշվարկներ)

Գտիր անհայտ բաղադրիչը․ ավարտում ենք նոյեմբերի 18-19-ի փաթեթը․ (Դասարանական և տնային առաջադրանքներ)

Նոյեմբերի 15-19(շաբաթվա անելիքներ)

Նոյեմբերի 19-23

 Դասարանական և տնային առաջադրանքներ Փաթեթում աշխատելու ենք երկու դասաժամ։ Առաջին դասաժամին՝ դասարանականի մինչև 5-ը, տանը՝ տնայինի մինչև 3-ը։ Երկրորդ դասաժամին՝ փաթեթը ավարտում ենք, նախորդ թեմայի քննարկում, տանը՝ տնայինի փաթեթն ենք ավարտում։ Ավարտելուց հետո, հրապարակում ենք մեր բլոգներում՝մաթեմատիկա բաժնում։

Դասարանում երկու դասաժամերի ընթացքում կրկնում ենք քառակուսու պարագիծ և մակերես հաշվելը։

Ուղղանկյուն։ Ուղղանկյան պարագծի և մակերեսի հաշվումը տեսական նյութ

Նոյեմբերի 16-18

Դասարանական և տնային առաջադրանքներ: Փաթեթում աշխատելու ենք երկու դասաժամ։ Առաջին դասաժամին՝ դասարանականի մինչև 3-ը, տանը՝ տնայինի մինչև 3-ը։ Երկրորդ դասաժամին՝ փաթեթը ավարտում ենք, նախորդ թեմայի քննարկում, տանը՝ տնայինի փաթեթն ենք ավարտում։ Ավարտելուց հետո, հրապարակում ենք մեր բլոգներում՝մաթեմատիկա բաժնում։

Քառակուսի։ Քառակուսու պարագծի և մակերեսի  հաշվումը— տեսական նյութ

Նոյեմբերի 8-12 (շաբաթվա անելիքներ)

Նոյեմբերի 11-12

Գործնական աշխատանք — Հնարավո՞ր է արդյոք պատկերել… (աշխատանքը կատարում ենք դասարանում, ինձ հետ)

Ախատում ենք ՝ Դասարանական և տնային առաջադրանքներ փաթեթում։ Փաթեթում աշխատելու ենք երկու դասաժամ։ Առաջին դասաաժամին՝ դասարանականի մինչև 3-ը, տանը՝ տնայինի մինչև 3-ը։ Երկրորդ դասաժամին՝ փաթեթը ավարտում ենք, նախորդ թեմայի քննարկում, տանը՝ տնայինի փաթեթն ենք ավարտում։ Ավարտելուց հետո, հրապարակում ենք մեր բլոգներում՝մաթեմատիկա բաժնում։

Բեկյալ, բեկյալ գծի երկարություն — տեսական նյութ

Նոյեմբերի 10

Աշխատում ենք ՝ Դասարանական և տնային առաջադրանքներ փաթեթում։ Փաթեթը ավարտելուց հետո, հրապարակում ենք մեր բլոգներում՝մաթեմատիկա բաժնում։

Ուղիղ, հատված և ճառագայթ — տեսական նյութ

Նոյեմբերի 9

Ամփոփումներ (հարցերի պատասխանում)

Չափման միավորներ թեմայի ամփոփում

Ուսումնական աշուն․ ամփոփում

4.3 դասարանի հոկտեմբեր ամսվա ամփոփ ֆայլը

Նոյեմբերի 1-5․ Հեռավար-առցանց ուսումնական շաբաթ

Սիրելի՛ սովորողների այս շաբաթ կաշխատենք` Չափման միավորներ թեմայի շուրջ․

Շաբաթվա աշխատանքային փաթեթ 1 (Նոյեմբերի 1-ի տեսազանգին կքննարկենք)

Շաբաթվա աշխատանքային փաթեթ 2 (Նոյեմբերի 3-ի տեսազանգին կքննարկենք)

Չափման միավորներ — տեսական նյութ

Հոկտեմբերի 25-31 Ուսումնական աշուն. 2021թ․

Սիրելի՛ սովորողներ, սկսվել է աշնանային ուսումնական արձակուրդը: Այն  հնարավորություն կտա ամրապնդել  ձեռք բերված գիտելիքները։

4-րդ դասարանի սովորողներ — աշխատանքային փաթեթ

Առաջարկում եմ նաև․

Խաղ — Աշնանային գունեղ փազլներ

Հոկտեմբերի 21-22

Դասարանական և տնային առաջադրանքներ (Փաթեթում աշխատելու ենք երկու դասաժամ: Հոկտեմբերի 21-ին կատարում ենք 1-ին առաջադրանը, տանը՝ տնայինի 1-ը: Հոկտեմբերի 22_ին կատարում ենք 2_րդ առաջադրանքը, տանը` տնայինի 2-ը)

Մնացորդով բաժանում տեսական նյութ

Մնացորդով բաժանում 10-ի, 100-ի և 1000-ի վրա — տեսական նյութ

Հոկտեմբերի 19-20

Դասարանական և տնային առաջադրանքներ(փաթեթում ներկայացված են խնդիրներ, որոնք կքննարկենք դասարանում, ինչ-որ կմնա կավարտենք տանը)

Կրկնում ենք սյունակաձև բաժանումը, բազմապատկումը, գումարումը և հանումը: Դասարանում ավարտում ենք հոկտեմբերի 14-15-ի փաթեթից ունեցած հարցերը։

Չենք մոռանում տեղադրել բլոգում։

Հոկտեմբերի 14-15

Սիրելի սովորողներ, կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Աշխատում ենք՝  Դասարանական և տնային առաջադրանքներ փաթեթում։ Փաթեթը երկու դասաժամի համար է, սկզբում կկատարենք առաջին առաջադրանքը, ապա երկրորդ առաջադրանքը։ (Նույնը տնային հանձնարարությունը, հոկտեմբերի 14` 1, հոկտեմբերի 15` 2)

Նոր նյութի հաղորդում։

Բազմանիշ թվի բաժանում եռանիշ թվի վրա։ Բաժանման ստուգումը բազմապատկումով։

Հոկտեմբերի 12-13

Սիրելի սովորողներ, կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Աշխատում ենք Դասարանական և տնային առաջադրանքներ փաթեթում։ Փաթեթը երկու դասաժամի համար է, սկզբում կկատարենք առաջին առաջադրանքը, ապա երկրորդ առաջադրանքը։ (Նույնը տնային հանձնարարությունը, հոկտեմբերի 12` 1, հոկտեմբերի 13` 2)

Նոր նյութի հաղորդում։

Բազմանիշ թվի բաժանում երկնիշ թվի վրա։ Բաժանման ստուգումը բազմապատկումով։ — դիտի՛ր տեսանյութը

Հոկտեմբերի 8

Սիրելի սովորողներ, կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Աշխատում ենք ՝ Դասարանական և տնային առաջադրանքներ փաթեթում։ Փաթեթը հրապարակում ենք մեր բլոգներում:

Բանավոր․ Քննարկում ենք նախորդ փաթեթի խնդիրները․

  1. Եթե Կարենի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Կարենը։
  2. Եթե Դավիթի  մտապահած  թվին ավելացնենք 2 և ստացված  գումարը փոքրացնենք 5 անգամ, ապա կստանանք 34։ Գտե՛ք Դավիթի մտապահված թիվը։

Նոր նյութի հաղորդում։

Բազմանիշ թվի բաժանում միանիշ թվի վրա։ Բաժանման ստուգումը բազմապատկումով — դիտի՛ր տեսանյութը

Հոկտեմբերի 7

Սիրելի սովորողներ, կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Ավարտում ենք՝ Հոկտեմբերի 5-ի Դասարանական և տնային առաջադրանքների փաթեթը։ Փաթեթը հրապարակում ենք մեր բլոգներում։ (Այն սովորողները, ովքեր ավարտել են փաթեթը կատարում են հետևյալ աշխատանքը՝ տես այստեղ)

Հոկտեմբերի 6

Օրվա աշխատանքները իրականացնում ենք դասարանում, այն ինչը կմնա շարունակում ենք տանը։ Այսօր իրականացնելու ենք նախագծային աշխատանք՝ «Անանիա Շիրակացու» օրեր

Թեման վերնագրի՛ր․ Անանիա Շիրակացու օրեր

Համացանցից գտի՛ր հետաքրքիր տեղեկություններ, թե ով է Անանիա Շիրակացին։

Իմ խնդիրը (ազատ թեմա)

Լրացուցիչ․(Կարող ես տեսանյութ կամ ռադիոնյութի օգնությամբ ներկայացնել։ Առաջարկում եմ ազատ ժամանակ ընթերցել՝ Անանիա շիրակացի էջ՝37):

Հոկտեմբերի 5

 Դասարանական և տնային առաջադրանքներ (Փաթեթը ներբերռնել և պահպանել համակարգչում։ Փաթեթով աշխատելուն ենք երկու դասաժամ։ Այսօր, դասարանում կիրականացնենք 1-ին առաջադրանքը, տանը՝ տնայինի 1-ին առաջադրանքը)

Նոր նյութի հաղորդում

Բազմապատկում։ Բազմանիշ թվի բազմապատկումը երկնիշ և եռանիշ թվերով-տեսական նյութ

Հոկտեմբերի 1

Բանավոր հաշվարկ։

Քննարկում ենք մեր անցած նյութերը։

Քննարկում ենք ֆլեշմոբի Առաջին մակարդակի խնդիրները

Սեպտեմբերի 29-30

Դասարանական և տնային առաջադրանքներ (փաթեթը պետք է նրբեռնել և word հարթակում աշխատել, չմոռանաք պահպանել)

Քննարկում ենք հետևյալ խնդիրը․

Երկու օրում Գայանեն վաճառեց 240կգ վարունգ։ Առաջին օրը նա վաճառեց 20կգ ավելի, քան երկրորդ օրը։ Հաշվի՛ր, թե որքան է կազմում երկրորդ օրվա վաճառքի գումարը, եթե առաջին օրվանը կազմում է 10400դրամ։

Նոր նյութի հաղորդում

Հանում։ Հանման ստուգումը գումարումով—տեսական նյութ

Սովորում ենք` edublogs-ում pdf կամ word ֆայլ տեղադրել

Սեպտեմբերի 28

Սովորում ենք` edublogs-ում pdf կամ word ֆայլ տեղադրել

Ավարտում ենք՝ Դասարանական և տնային առաջադրանքներ (փաթեթը պետք է նրբեռնել և word հարթակում աշխատել)

Սեպտեմբեի 24-25

Դասարանական և տնային առաջադրանքներ (փաթեթը պետք է նրբեռնել և word հարթակում աշխատել)

Հարցերի պատասխանում

Նոր նյութի հաղորդում

Գումարում։ Գումարման ստուգումը հանումով—տեսական նյութ

Սեպտեմբեի 23

Հարցերի պատասխանում

Բանավոր հաշվարկ

Ինքնաստուգման թեստ

Սեպտեմբեի 22

Դասարանական և տնային առաջադրանքներ

Հարցերի պատասխանում

Նոր նյութի հաղորդում

Թվերի դասավորում նվազման և աճման կարգով տեսական նյութ

Սեպտեմբեի 17

Ավարտում ենք՝ Դասարանական և տնային առաջադրանքներ փաթեթը

Դասարանում՝ լրաուցիչ աշխատանք (կատարում ենք միայն դասարանում)

Հարցերի պատասխանում։

Սեպտեմբեի 16

Դասարանական և տնային առաջադրանքներ (դասարանում՝ 1-5, տանը՝ 1-4)

Հարցերի պատասխանում

Նոր նյութի հաղոդում

Թվերի համեմատում — տեսական նյութ

Սեպտեմբեի 15

Ավարտում ենք սեպտեմբերի 14-ի դասարանական աշխատանքների փաթեթը, (տնային աշխատանքների փաթեթը-տանը)

Դասարանում լուծում ենք․

1․ Հրաչը հաշվեց, որ իր և իր ընկերների տարիքների գումարը հավասար է 48-ի։ Հետո նա նկատեց, որ հինգ տարի հետո նրանց բոլորի տարիքների գումարը կլինի 78։ Քանի՞ ընկեր ունի Հրաչը։

2․  Մանկապարտեզում կա 25 հատ հեծանիվ։ Դրանց մի մասը երկանիվ է, մյուս մասը՝ եռանիվ։ Արեգը հաշվեց, որ դրանք միասին ունեն 57 անիվ։ Յուրաքանչյուր տեսակից քանի՞ հեծանիվ կար մանկապարտեզում։

3․ Մարիան պահարանում ունի 3 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ հատ կոշիկ պետք է հանի նա, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է։

Սեպտեմբեի 14

Նոր նյութի հաղորդում։

Թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով — տեսական նյութ

Դասարանական առաջադրանքների փաթեթ 

Տնային առաջադրանքների փաթեթ 

Սեպտեմբեի 10

Նոր նյութի հաղորդում

Թվերի կցագրումը — տեսական նյութ

Ավարտում ենք՝

Դասարանական առաջադրանքների փաթեթ

Տնային առաջադրանքների փաթեթ

Սեպտեմբեի 8-9

Թիվ։ Թվի բնութագրումը — տեսական նյութ

Կարգային միավորներ — տեսական նյութ

Դասարանական առաջադրանքների փաթեթ

Տնային առաջադրանքների փաթեթ

Սեպտեմբերի 7

Միանիշ ու բազմանիշ թվեր։

Ուսումնական ամառ 2021․ 4-րդ դասարան աշխատանքների ամփոփում։

Քննարկում ենք Տարբերակ 1Տարբերակ 2Տարբերակ 3 8-10-րդ խնդիրները։

1․ Արեգը, Լիլիթը, Գայանեն և Վահեն ծնվել են նույն տարեթվին։ Նրանց ծննդյան օրերն են՝ փետրվարի 20, ապրիլի 12, մայիսի 12, մայիսի 25։ Լիլիթը և Արեգը ծնվել են նույն ամսին, Արեգը և Գայանեն՝ նույն օրը, սակայն՝ տարբեր ամիսներին: Ո՞վ է ամենամեծը:

2․ Բուրատինոյի քիթը 9սմ է։ Երբ նա ստում է, նրա քիթը երկարում է 6սմ-ով, իսկ երբ ճիշտ է խոսում, կարճանում է 2սմ-ով։ Քանի՞ սմ դարձավ Բուրատինոյի քիթը, երբ նա երեք անգամ ստեց և երկու անգամ ճիշտ խոսեց:

3․ Դասարանի 31 աշակերտներից 21-ը ցանկություն հայտնեց սովորել անգլերեն, իսկ՝ 18-ը՝ իսպաներեն։ Քանի՞ աշակերտ ցանկություն հայտնեց սովորել երկու լեզուներն էլ։

Սեպտեմբերի 3

Ուսումնական ամառ 2021․ 4-րդ դասարան

Տարբերակ 1

Տարբերակ 2

Տարբերակ 3

Սեպտեմբերի 1-2 

Ծանոթացում 2021-2022 ուսումնական տարվա աշխատանքներին