Առաջարկում եմ ամառը միասին ավելի հետաքրքիր, ուսումնական և արդյունավետ դարձնենք:
Ողջո՜ւյն, սիրելի 5-րդ դասարանցի՝
- ընտրում ես որևէ տարբերակ
- աշխատում ես տարբերակում ներկայացված փաթեթում
- աշխատանքդ տեղադրում ես բլոգումդ (մաթեմատիկա բաժնում)
- հղումը ուղարում ani-mirzoyan@mskh.am էլ․ հասցեին
- չես մոռանում մասնակցել մաթեմատիկայի ամենամսյա ֆլեշմոբին
Տեսանյութը ավելի մանրամասն քեզ կօգնի հասկանալ, թե ինչպես օգտվես փաթեթից․
Գործնական աշխատանք
Ֆոտոշարքը պարտադիր է, որպեսզի տեսանելի լինի, որ աշխատանքը դուք եք կատարել։ Կարող եք պատրաստել նաև տեսաֆիլմ։
Ընթացքը․
- Ինքնուրույն ուսումնասիրում ես ուղղանկյունանիստ, խորանարդ թեման
- Քեզ կօգնի ուսումնական տեսանյութը
- Գունավոր ստվարաթղթից պատրաստի՛ր խորանարդ
- Քեզ կօգնի ուսումնական տեսանյութը