Մայիս 30-ից մեկնարկել է հունիսյան ճամբարը։ Ճամբարային առօրյան կազմակերպում եմ, ըստ նախապես հրապարակված աշխատակարգի՝ տե՛ս այստեղ։
5-րդ դասարանի սովորողների հետ այս շաբաթ քննարկեցինք մայիս ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի երրկորդ մակարդակի խնդիրներ։ Իրականացրեցինք Անգլախոս մաթեմատիկները նախագիծը։ Բացահայտեցինք մի նոր կայք էջ, որտեղից կատարեցինք թարգմանություն և լուծեցինք մեր թարգմանած խնդիրները․
Օգտվում ենք հետևյալ հարթակից՝ https://home.oxfordowl.com
Խաղ՝ տե՛ս այստեղ
Թարգմանում ենք հետևյալ խնդիրները՝ տե՛ս այստեղ
4-րդ դասարանի սովորողների հետ մայիսի 30-ից սկսվել է մաթեմատիկայի ստուգատես․ 2022 նախագծային աշխատանքը։ Նախագիծը՝ տե՛ս այստեղ : Սկզբնական փուլում սովորողները իրենց բլոգներում բացեցին Մաթեմատիկայի ստուգատես բաժինը։ Փորձում ենք ստուգել մեր ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքների կայունությունը: Այս շաբաթ իրականացրեցինք․
Մաթեմատիկայի ստուգատես․ 2022 սովորողների ստուգատեսային աշխատանքները