Posted in Նախագծեր

Բազմապատիկ և բաժանարար

Վայր՝

  • Հյուսիսային դպրոց-պարտեզ
  • Առցանց ընտանեկան դպրոց

Ժամկետը՝  փետրվար

Մասնակիցներ՝ 

  • Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ
  • Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ
  • Կարող են միանալ բոլորը, իրենց աշխատանքները ուղարկելով ani-mirzoyan@mskh.am  էլ․ հասցեին:

Նպատակը՝

  • Բազմապատիկ և բաժանարար թեմայի յուրացում
  • Սովորողների տրամաբանական մտածողության զարգացում
  • Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ
  • Ստեղծագորածական մտքի զարգացում
  • Թողարկման նյութ «Մաթեմատիկա ամսագրի» համար

Խնդիրները ՝

  • Սովորողների տրամաբանական մտածողության զարգացում
  • Բաժանարար և բազմապատիկ թմեաների շուրջ խնդիրների լուծում
  • Բաժանարար և բազմապատիկ թմեաների շուրջ խնդիրների ստեղծում

Ընթացքը՝

Սովորողների հետ լուծում ենք հետևյալ խնդիրները և կազմում նմանատիպ խնդիրներ։ Արդյունքում կյուրացնենք բազմապատիկ և բաժանարար թեման և կստեղծենք խնդիրների փոքրիկ փաթեթ։ Quizizz ծրագրով մեր մյուս ընկերների համար կստեղծենք մաթեմատիկական խաղ։

Խնդիրներ․

1․ Ո՞րն է ամենամեծ միանիշ թվի կրկնապատիկը։

2․ Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։

3․ Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի տասնապատիկը։

4․ Ո՞րն է ամենափոքր քառանիշ թվի քառապատիկը։

5․ Թվարկիր 12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ի

6․ Գտի՛ր 4-ից մեծ և 200-ից փոքր այն թվերի քանակը, որոնք ունեն ճիշտ երեք բաժանարար։

7․ Հայրը ցանկանում է 36 խնձորը բաժանել իր հինգ երեխաների միջև: Խնձորների կեսը նա տալիս է որդիներին, որոնք միմյանց միջև բաժանում են հավասար, իսկ մյուս կեսը տալիս է դստրերին, որոնք նույնպես բաժանում են հավասար: Աղջիկներից յուրաքանչյուրը ավելի շատ խնձոր ստացավ, քան տղաներից յուրաքանչյուրը: Քանի՞ որդի և քանի՞դուստր ունի հայրը:

Սիրելի սովորող, այժմ փորձի՛ր կազմել նմանատիպ խնդիրներ (յուրաքանչյուրդ երկու խնդիր)։

Արդյունքները՝

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s