Posted in Նախագծեր

Ամենամեծ ընդհանուր բաժանարար և ամենափոքր ընդհանուր բազմապատիկ

Վայր՝

  • Հյուսիսային դպրոց-պարտեզ
  • Առցանց ընտանեկան դպրոց

Ժամկետը՝  փետրվար

Մասնակիցներ՝ 

  • Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ
  • Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ
  • Կարող են միանալ բոլորը, իրենց աշխատանքները ուղարկելով ani-mirzoyan@mskh.am  էլ․ հասցեին:

Նպատակը՝

  • Ամենամեծ ընդհանուր բաժանարար և ամենափոքր ընդհանուր բազմապատիկ թեմայի յուրացում
  • Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ
  • Ստեղծագորածական մտքի զարգացում
  • Թողարկման նյութ «Մաթեմատիկա ամսագրի» համար

Խնդիրները ՝

  • Ամենամեծ ընդհանուր բաժանարար և ամենափոքր ընդհանուր բազմապատիկ թմեաների շուրջ խնդիրների լուծում
  • Ամենամեծ ընդհանուր բաժանարար և ամենափոքր ընդհանուր բազմապատիկ թմեաների շուրջ խնդիրներիստեղծում

Ընթացքը՝

Սովորողների հետ լուծում ենք հետևյալ խնդիրները և կազմում նմանատիպ խնդիրներ։ Արդյունքում կյուրացնենք Ամենամեծ ընդհանուր բաժանարար և ամենափոքր ընդհանուր բազմապատիկ թեման և կստեղծենք խնդիրների փոքրիկ փաթեթը։ Արդյունքում՝ մեր մյուս ընկերների համար կստեղծենք մաթեմատիկական խաղ։

Նախագծի իրականացման խնդիրները․

1․ Դասարանի աշակերտներին հավասարապես բաժանեցին 161 տետր և 230 գիրք։ Քանի՞ աշակերտ կա դասարանում։

2․ Շրջանաձև վազքուղու մեկնարկային կետից միաժամանակ միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու հեծանվորդ։ Քանի՞ րոպեից նրանք նորից կհանդիպեն մեկնարկային կետում, եթե նրանցից մեկը մի լրիվ պտույտը կատարում է 8 րոպեում, մյուսը՝ 10 րոպեում։

3․ Գտեք տրված թվերի ամենափոքր ընդհանուր  բազմապատիկը:

  • [12,8]
  • [7,8]
  • [4,5]
  • [3,11]
  • [5,12]

4․ Գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։

  • (15,18)
  • (24,12)
  • (180,6)
  • (12,18)
  • (15,35)

Արդյունքները՝

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s