Վայր՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ, առցանց հարթակ
Ժամկետը՝ հունվար
Մասնակիցներ՝
- Ընտանեկան դպրոց
- Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ
- Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ
- Կարող են միանալ բոլորը, իրենց աշխատանքները ուղարկելով ani-mirzoyan@mskh.am էլ․ հասցեին:
Նպատակը՝
- Ստեղծագորածական մտքի և որոնողական կարողությունների զարգացում
- Խնդիրների յուրօրինակ լուծումների որոնում
- Սերմանել վստահություն սեփական ուժերի նկատմամբ
- Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ
- Ուսումնական ռադիոների պատրաստում
- Թողարկման նյութ «Մաթեմատիկա ամսագրի» համար
Ընթացքը՝
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունվարի 10-31-ը մեկնարկում է ամենամյա նախագծային-ստուգատեսային ճամբարը։ Ստուգատեսային նախագիծը կիրականացնենք երեք փուլով։
Մասնակիցներ
Մաթեմատիկ-մեդիագրագետների ջոկատ
Ավագ դպրոցի սովորողներ․
1. Հարությունով Ալբերտ Ալեքսանդրի
2. Առաքելյան Գոռ Արտակի
3. Աթաբեկյան Հայկ Գեղամի
Առաջին փուլ։ Սովորողների հետ կառանձնացնենք «Տիգրան Հայրապետյան» գրադարանում ներառված խնդրագրքերը։ Կառանձնացնենք խնդիրներ, որոնց շուրջ պետք է աշխատենք։
Օրինակ՝ Թվաբանական խնդիրների ժողովածու
Երկրորդ փուլ։
- Կքննարկենք խնդիրների լուծման տարբերակները
- Ավագ դպրոցի սովորողները կօգնեն կրտսեր դպրոցի սովորողներին որոնել խնդիրների յուրօրինակ լուծումներ
- Կստեղծենք լուծված խնդիրների փաթեթ
Երրորդ փուլ։ Թիմային ուսումնասիրությունից հետո կպատրաստենք համապատասխան ռադիոթողարկումը։ Ռադիոթողարկումները կներկայացվեն Դիջիթեք ստուգատեսին։
Արդյունքները՝