Օրը՝ նոյեմբերի 24
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 4.1դասարանցի սովորողներ և ծնողները
Համագործակցող դասավանդողներ՝ Ռիմա Քեքեջյան, Անի Միրզոյան
Նպատակը՝
- Սովորողները իրենց գիտելիքները կկիրառեն առօրյա կյանքում։
- Սուջուխի ծեսը կրթահամալիրի ուսումնական գործընթացում ներառել
- Սովորողներին ազգային ավանդույթներին ծանոթացնելու փորձ:
- Սովորողների մեջ առաջ բերել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամաբ։
Խնդիրներ՝
- Բանավոր հաշվելու, համեմատելու, համադրելու կարողության զարգացում
- Սովորողների մեջ առաջ բերել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամաբ
- Բանավոր խոսքի զարգացում
- Տեխնոլոգիական հմտությունների , կարողությունների զարգացում
Ընթացքը
Մասնակիցները կհաշվեն ընկույզները, կչափեն թելերը, կկշռեն անհրաժեշտ քանակությամբ ալյուրը, համեմունքները, կպատրաստենք շփոթը։ Շարված ընկույզները կթաթախվեն։ Ինչպես կարող ենք ստանալ հավասար քանակությամբ թելեր, առանց մետրի օգնության։ Արդյունքում կհորինենք խնդիրներ։
Բլոգումդ կպատմես ինչպես ենք պատրաստել սուջուխը և կհորինես մեկ խնդիր։
Օրինակ՝ 15սմ երակարություն ունեցող թելի վրա շարեցինք 200գրամ պոպոկ։ Քա՞նի կիլոգրամ պոպոկ կօգտագործենք 75սմ երկարությամբ թելին շարելու համար։
Անհրաժեշտ պարագաներ
- ընկույզ
- թարմ և չոր մրգեր
- ալյուր
- շաքար
- ջուր
- համեմունքներ
- թել
- ասեղ
Ամփոփում՝ աշխատանքի ընթացքը տե՛ս այստեղ