2021թ. հունիսի ֆլեշմոբի առաջին մակարդակի երրորդ խնդրի մասին
Արամն ու Էրիկը լողափին խաղում էին քարերով։ Արամը մեկ շարքով դասավորեց 8 քար՝ միմյանցից 2սմ հեռավորության վրա։ Էրիկը 15 քարը դասավորեց 2-ական շարքով՝ իրարից 1սմ հեռավորության վրա։ Ո՞ւմ դասավորած քարերի շարքն ավելի երկար ստացվեց։
Խնդիր 5 Հունիսի ֆլեշմոբի առաջին մակարդակի երրորդ խնդիրը Եվան և Տիգրանը այսպես են քննարկել․ դիտիր ֆիլմը։ Ֆիլմի առաջին մասում օգտագործված քարերը ամենամեծը ի՞նչ չափս պետք է ունենան, որ ստացված շարքերի երկարությունների տարբերությունը փոքր լինի 1սմ-ից
«Հիմա վերադառնանք հունիսի ֆլեշմոբի առաջին մակարդակի երրորդ խնդրին: Այստեղ քարերի միջև հեռավորությունները համեմատելի են քարերի չափսերին: Կախված, թե ինչպես ես լուծում խնդիրը, կարող ես շատ տարբեր պատասխաններ ստանալ․․․» Աշխատանքը կարդալուց հիշեցի, որ խնդիրը շարունակվել էր նաև հաջորդ ամսում։ Ներկայացված էր օգոստոսյան ֆլեշմոբի չորրորդ մակարդակում և բաժին էր հասել ինձ լուծման իմ տարբերակը ներկայացնելու համար։
Չորրորդ մակարդակ
Լուծում։
Ֆիլմի երկրորդ մասում առանց քարերի առաջին և երկրորդ շարքերի երկարությունները իրար հավասար են` 15սմ։ Քարերի չափը նշանակենք՝ x-ով։ Կունենանք հետևյալ անհավասարությունը․ 15+15𝑥−15−8𝑥<1 𝑥<17
Ֆիլմի առաջին մասում օգտագործված քարերը ամենամեծը՝ 17-ից փոքր չափս պետք է ունենան, որ ստացված շարքերի երկարությունների տարբերությունը փոքր լինի 1սմ-ից
Պատասխան՝ ( 𝟎,𝟏𝟕 )
Մաթեմատիկական խնդիրների կազմումը և լուծումը՝ մանկավարժական խնդիր-հոդվածում ներկայացված է շուրջ 10-ը խնդիրի լուծման տարբերակներ։ հատկապես շատ հավանեցի 10-րդ խնդիրը, «Դոմինո» խաղի վերաբերյալ։ Իրոք հարմար առիթ է սովորողներին «Դոմինո» խաղին ծանոթացնելու: