Առաջարկում եմ ամառը միասին ավելի հետաքրքիր, ուսումնական և արդյունավետ դարձնենք:
Ողջո՜ւյն, սիրելի 4-րդ դասարանցի
- ընտրում ես քո դասարանը
- աշխատում ես տարբերակում ներկայացված փաթեթում
- աշխատանքդ տեղադրում ես բլոգումդ (մաթեմատիկա բաժնում)
- հղումը ուղարում ani-mirzoyan@mskh.am էլ․ հասցեին
- չես մոռանում մասնակցել մաթեմատիկայի ամենամսյա ֆլեշմոբին
- ազատ ժամանակ առաջարկում եմ՝ Օնլայն փազլների փաթեթ
Տեսանյութը ավելի մանրամասն քեզ կօգնի հասկանալ, թե ինչպես օգտվես փաթեթից․
3․1 դասարան՝ Տարբերակ 1
3․2 դասարան ՝ Տարբերակ 2
3․3 դասարան՝ Տարբերակ 3
Գործնական աշխատանք
Ֆոտոշարքը պարտադիր է, որպեսզի տեսանելի լինի, որ աշխատանքը դուք եք կատարել։ Կարող եք պատրաստել նաև տեսաֆիլմ։
Ընթացքը․
- Հաշվե՛ք ձեր տան ապակիների քանակը
- Չափերիզի(մետրի) միջոցով չափե՛ք մի քանի ապակու երկարությունը և լայնությունը։
- Հաշվե՛ք այդ ապակիների պարագծերը (եթե կարողանում եք․ հաշվե՛ք ապակիներից որևէ մեկի մակերեսը)
- Պարզեք նաև, ձեր տանը գտնվող ամենամեծ և ամենափոքր ուղղանկյունաձև սեղանների պարագծերի տարբերությունը։ (եթե չունենք ուղղանկյունաձև սեղան, ապա նկարագրեք ինչպիսի երկրաչափական տեսք ունի ձեր տան սեղանը)
- Կազմե՛ք խնդիր ըստ չափումների